Գիտելիքի կառավարում Անահիտ Գասպարյանի հետ
- Նոյեմբերի 28, 2023
- 16:30 - 18:30
- Արամի փ․ 80, 3-րդ հարկ, ք․ Երևան
- +37433584696
Այս փոփոխվող աշխարհում գիտելիքի կառավարման և փոխանցման գործընթացը, որի շնորհիվ կազմակերպությունը կարող է աննախադեպ առաջընթաց գրանցել, աստիճանաբար դառնում է առաջնահերթություն, քանի որ արդեն իսկ պարզ է, որ շատ ավելի հեշտ է հավաքագրել և պահպանել առկա գիտելիքը, քան յուրաքանչյուր աշխատողի հետ նորովի ստեղծել այն:
Հանդիպման ընթացքում կքննարկենք գիտելիքի կառավարման գործընթացի մանրամասները, մասնավորապես դրա փուլերը՝ հավաքագրում (Capturing), վավերացում (Validating), ֆորմատավորում (Formating), բաշխում (Disseminating), պահպանում (Maintaining), և իհարկե դրա անհրաժեշտությունը:
Հանդիպումը կվարի Անահիտ Գասպարյանը: Նա ունի 14 տարվա աշխատանքային փորձ ՄՌ ոլորտում, աշխատում է ՀՀ Կենտրոնական բանկում որպես Անձնակազմի կառավարման վերլուծաբան, պատասխանատու է ուսուցման և զարգացման համար:
Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի «1, 2, 3 Աստղ» անդամների համար մուտքն անվճար է:
Ոչ անդամների համար մասնակցության վճարը կազմում է 8000 ՀՀ դրամ:
Գրանցվեք ստորև.