Գիտելիքի կառավարում Անահիտ Գասպարյանի հետ

  • Նոյեմբերի 28, 2023
  • 16:30 - 18:30
  • Արամի փ․ 80, 3-րդ հարկ, ք․ Երևան
  • +37433584696

Այս փոփոխվող աշխարհում գիտելիքի կառավարման և փոխանցման գործընթացը, որի շնորհիվ կազմակերպությունը կարող է աննախադեպ առաջընթաց գրանցել, աստիճանաբար դառնում է առաջնահերթություն, քանի որ արդեն իսկ պարզ է, որ շատ ավելի հեշտ է հավաքագրել և պահպանել առկա գիտելիքը, քան յուրաքանչյուր աշխատողի հետ նորովի ստեղծել այն:

Հանդիպման ընթացքում կքննարկենք գիտելիքի կառավարման գործընթացի մանրամասները, մասնավորապես դրա փուլերը՝ հավաքագրում (Capturing), վավերացում (Validating), ֆորմատավորում (Formating), բաշխում (Disseminating), պահպանում (Maintaining), և իհարկե դրա անհրաժեշտությունը:

Հանդիպումը կվարի Անահիտ Գասպարյանը: Նա ունի 14 տարվա աշխատանքային փորձ ՄՌ ոլորտում, աշխատում է ՀՀ Կենտրոնական բանկում որպես Անձնակազմի կառավարման վերլուծաբան, պատասխանատու է ուսուցման և զարգացման համար:

 

Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի «1, 2, 3 Աստղ» անդամների համար մուտքն անվճար է:

Ոչ անդամների համար մասնակցության վճարը կազմում է 8000 ՀՀ դրամ:

 

Գրանցվեք ստորև.

    Անդամ չհանդիսացող անձանց համար մասնակցության արժեքը 8,000 դրամ է։

    Առցանց վճարեք տոմսերի համար՝ օգտագործելով Ձեր բանկային քարտը։

    Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

    Լրացրեք Ձեր տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ