ՆՈՐ ԷՋ նախագիծ

nor ej program
  • Հունվարի 15, 2021 - Դեկտեմբերի 15, 2021

2021 թվականի հունվարին մեկնարկել է «Նոր Էջ» սոցիալական պատասխանատվության նախագիծը։ Վերջինս միտված է աջակցելու այն անձանց, որոնք մասնակցել են մարտական գործողություններին և զորացրվել են:

Ծրագրի շրջանակներում ընտրվելու են 18-30 տարեկան շուրջ 1.000 երիտասարդներ, որոնց հետ անցկացվելու են մասնագիտական հարցազրույցներ։ Հիմնվելով ստացված արդյունքների վրա՝ կազմակերպվելու են մասնագիտական կողմնորոշման ծրագրեր, ուսուցման և զարգացման դասընթացներ՝ տարբեր մասնագիտական ուղղվածություններով։ Այդ ծրագրերի շրջանակում երիտասարդները կկարողանան բացահայտել ու վերաիմաստավորել սեփական հնարավորությունները, ձեռք բերել հստակ հմտություններ աշխատաշուկա մուտք գործելու և լիարժեք կյանք վերադառնալու նպատակով:

nor ej

PMA Nor Ej«Նոր Էջ» նախագիծը համագործակցելու է շուրջ 500 կազմակերպությունների և կառույցների հետ, որոնց պահանջներից ելնելով, կձևավորվեն և կիրականացվեն ուսուցման, զարգացման և ուղղորդման թիրախային ծրագրեր:

Նախագծի ընթացքում պարբերաբար իրականացվելու է մոնիթորինգ՝ ընդհանուր դինամիկային հետևելու և անհրաժեշտության դեպքում ընթացիկ փոփոխություններ իրականացնելու նպատակով:

Նախագիծը նախաձեռնել և մշակել է «Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիա»-ն և կյանքի կոչվելու հնարավորություն է ստացել «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության աջակցությամբ։ Ստեղծված իրավիճակում անկարելի է անտարբեր մնալ այն դժվարությունների նկատմամբ, որոնց առջև վերջին իրադարձությունների արդյունքում կանգնել են բազմաթիվ հայ երիտասարդներ։

Կոչ ենք անում բոլոր այն կառույցներին, որոնք կիսում են այս տեսլականը և հաստատակամ են աջակցել ծրագրին, միանալ և օժանդակել նախագծի իրականացմանը։

Գրանցվել որպես մասնակից

Գրանցվել կարող եք, եթե մարտական գործողություններին մասնակցած և զորացրված անձ եք։

Գրանցվել որպես գործատու

Գրանցվել կարող եք որպես ծրագրի գործընկեր, եթե պատրաստ եք աշխատանքի ընդունել ծրագիրն անցած մասնակիցներին։

Գրանցվել որպես թրեյներ/մենթոր/վարպետ

Գրանցվել կարող եք, եթե պատրաստ եք աջակցել ծրագրին որպես թրեյներ, մենթոր կամ որևէ արհեստի տիրապետող վարպետ և աշխատել ծրագրի մասնակիցների հետ։

Միջոցառումներ
OpenUP. Episode 4 Արփիի հետ
  • Օգոստոսի 8, 2024
  • 18:30 - 21:00
  • Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Առաջնորդության Գիտությունը | 12-րդ Ամենամյա Տարածաշրջանային համաժողով
  • Հոկտեմբերի 4, 2024
  • 09:00 - 22:00
  • Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր
Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Լրացրեք Ձեր տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ