Պատերազմի մասնակիցն աշխատավայրում. քննարկում հոգեբանի հետ

  • Սեպտեմբերի 20, 2022
  • 18:30 - 20:30
  • Արամի 80, Երևան
  • +37433584696

Թարմացում «Պատերազմի մասնակիցն աշխատավայրում» թեմայով հանդիպման վերաբերյալ։

Հաշվի առնելով ՀՀ պետական սահմաններին ստեղծված լարված իրավիճակը և բոլորիս հոգեկան ապրումները՝ հարկ ենք համարում հետաձգել վաղը՝ սեպտեմբերի 14-ին, նախատեսված ՄՌ Ակումբը:

Նախնական տվյալներով հանդիպումը կկայանա սեպտեմբերի 20-ին ժամը 18:30:

Հայցում ենք Ձեր ներողամտությունը,
Լրացուցիչ տեղեկության դեպքում անպայման կկապվենք:

 

Սիրով հրավիրում ենք սեպտեմբերի 20-ին ժամը 18:30 կայանալիք «Պատերազմի մասնակիցն աշխատավայրում» թեմայով հանդիպմանը։

Սա ՄՌ Ասոցիացիայի 100-րդ ՄՌ ակումբն է, որի թեման ընտրվել է «Նոր էջ» ԿՍՊ նախագծի փորձը, գործընկերների մտահոգություններն ու առաջարկները հաշվի առնելով։

Հանդիպման ընթացքում հոգեբան Լիլիթ Ղահրամանյանը կներկայացնի՝

  • պատերազմի տրավման ու դրա հետևանքները,
  • հետտրավմատիկ սթրեսային համախտանիշը․ ինչպե՞ս ճանաչել և ինչպե՞ս արձագանքել։

Լիլիթն ունի ավելի քան 10 տարվա մասնագիտական պրակտիկ աշխատանքի փորձ, 2020 թ.-ից առ այսօր աշխատում է «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»-ում՝ որպես կլինիկական հոգեբան։

Մուտքն ազատ է, սակայն մեր նվիրատվության արկղիկը կսպասի Ձեզ։

Հասցե՝ Արամի 80, 3-րդ հարկ (ՄՌ Ասոցիացիա) ։
Հեռ․ 033484696, 098584696

Հարգանքով՝

Հայաստանի ՄՌ Ասոցիացիա

    Միջոցառումներ
    Առաջադեմ խմբային քոուչինգի դասընթաց
    • Հոկտեմբերի 8, 2024
    • 10:00 - 17:00
    • ՀՀ, ք․ Երևան
    Kanban պիցցա խաղ-աշխատարան
    • Հոկտեմբերի 21, 2024
    • 16:00 - 19:00
    • Արամի փ․ 80, 3-րդ հարկ, ք․ Երևան
    Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

    Լրացրեք Ձեր տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ