OpenUP. Episode 3 Արփիի հետ

  • Հունիսի 20, 2024
  • 18:30 - 20:30
  • Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
  • 094584696

OpenUP-ի 3-րդ էպիզոդում հունիսի 20-ին Արփի Կարապետյանը կհյուրընկալի ՎՕԼՕ ընկերության համահիմնադիր ու տնօրեն Արմեն Քոչարյանին: Վերջին 18 տարիների ընթացքում Արմենը կազմակերպությունն իր առաջին քայլերից հասցրել է կանոնավոր կերպով աճող միջազգային հաստատության մակարդակի, որն իր հաճախորդներին ապահովում է նորարարական և հուսալի ծրագրային լուծումներով։
2019թ․-ից Արմեն Քոչարյանն առաջնորդել է Raiser համակարգի՝ ՄՌ կառավարման համար նախատեսված հարթակի ստեղծումը, որն այժմ օգտագործվում է ոչ միայն ՎՕԼՕ-ի, այլև հայկական և միջազգային մի շարք կազմակերպությունների կողմից։

Այսպիսով, այս անգամ արդեն Արմեն Քոչարյանի հետ, ունենալու ենք զրույց, որի ընթացքում տարբեր վարժությունների, հարցերի և խաղերի օգնությամբ բոլորս միասին փորձելու ենք բացահայտել նրա անձի բազմաշերտ և գեղեցիկ էությունը իր բոլոր դրսևորումների մեջ:

Եղե՛ք պատրաստ բաց լինելու և ինքնարտացոլում կատարելու:

️Դե ինչ, հիշե՛ք Episode 3-ի ամսաթիվը. հունիսի 20, 18:30

️ Տեղերը սահմանափակ են, շտապե՛ք շուտ ամրագրել Ձեր տոմսը:

Գրանցում

Մուտքավճարը 10 000 դրամ է :
Գրանցվե՛ք և վճարե՛ք օնլայն` օգտագործելով Ձեր բանկային քարտը։

OpenUP. Episode 1 ամբողջական հաղորդում

OpenUP-ի մասին

Ձեզ հետաքրքի՞ր է ինքնաբացահայտման աշխարհը: Միացե՛ք մեր յուրօրինակ հանրային միջոցառմանը և եկեք OpenUP, որը բացահայտում է մարդկության գեղեցիկ բազմազանությունը և ընդգծում զարմանալի նմանություններ:

Ուզու՞մ եք անցնել գրավիչ ճանապարհով դեպի ձեր “ես”–ը: OpenUP-ը եզակի ծրագիր է, որը քոուչինգի, խաղերի, անմիջական մթնոլորտի և դրական տրամադրության ձևաչափով ընկղմվում է մարդու տարբեր դերերի, պատմությունների, զգացմունքների, վախերի, ձգտումների և բազմաթիվ այլ հետաքրքիր ոլորտների մեջ՝ փորձելով բացահայտել անձի բազմաշերտ էությունը իր բոլոր դրսևորումների մեջ:

Երբևէ մտածե՞լ եք թե ինչպես են ձեզ ընկալում ուրիշները։ Եկեք մտածենք միասին: Ականատես դարձեք մտածելու տեղիք տվող զրույցին մեր հատուկ հյուրերի հետ, մասնակցե՛ք և բացահայտե՛ք նաև հետաքրքիր բաներ ձեր մասին։

Միջոցառումներ
OpenUP. Episode 3 Արփիի հետ
  • Հունիսի 20, 2024
  • 18:30 - 20:30
  • Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
DisruptHR Երևան 2024
  • Հուլիսի 10, 2024
  • 18:45 - 21:00
  • Ֆուդպարկ բայ Դաունթաուն
Առաջնորդության Գիտությունը | 12-րդ Ամենամյա Տարածաշրջանային համաժողով
  • Հոկտեմբերի 4, 2024
  • 09:00 - 22:00
  • Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր
Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Լրացրեք Ձեր տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ