ՄՌ կառավարում. հայկական կոնտեքստ

  • Հոկտեմբերի 5, 2022
  • 18:30 - 20:30
  • Երևան, Արամի 80, 3-րդ հարկ
  • +37433584696

Հրավիրում ենք ՄՌ մասնագետներին «ՄՌ կառավարում. հայկական կոնտեքստ» թեմայով վարպետաց դասին:

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ կարող է տալ հայկական մշակույթը ՄՌ կառավարման համաշխարհային համակարգին:

Հոկտեմբերի 5-ին ժամը 18:30 եկեք, քննարկենք Պյոտոր Նեմոյի հետ:

Ընկերությունների կառուցման և կառավարման համար աշխարհում ընդհանուր ընդունված դասակարգման համակարգեր և սկզբունքներ կան: Բայց յուրաքանչյուր երկրում, յուրաքանչյուր մշակույթում դրանք փոփոխվում են:
Շատ կարևոր է հասկանալ, թե ինչպե՞ս կարելի է արդյունավետ տեղայնացնել միջազգային փորձն ու համակարգերը՝ միևնույն ժամանակ պահպանելով և օգտագործելով ազգային ու մշակութային առանձնահատկությունները:

Վարպետաց դասը կվարի բիզնես խորհրդատու, ֆուտուրոլոգ, կառավարման ռազմավարության ոլորտի կրթական ծրագրերի հեղինակ, նորարարական ստեղծարար տեխնոլոգիաների ոլորտի փորձագետ Պյոտոր Նեմոյը:

Պյոտորն ունի տարածքների ամբողջական զարգացման, աշխարհի ծիսական և էթնոմշակութային համակարգերի բնագավառում հետազոտությունների ավելի քան 20 տարվա գործնական փորձ։

Աշխատանքային լեզուն՝ ռուսերեն:

 

Վարպետաց դասի արժեքը՝

  • ՄՌ Ասոցիացիայի անդամներ – 22,000 ՀՀ դրամ,
  • ոչ անդամներ – 29,000 ՀՀ դրամ:

 

Գրանցվե՛ք ստորև

    Մասնակցության արժեք՝ անդամների համար - 22,000 դրամ, ոչ անդամների համար - 29,000 դրամ

    Վճարեք տոմսերի համար օնլայն` օգտագործելով Ձեր բանկային քարտը։

    Միջոցառումներ
    OpenUP. Episode 4 Արփիի հետ
    • Օգոստոսի 8, 2024
    • 18:30 - 21:00
    • Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
    Առաջնորդության Գիտությունը | 12-րդ Ամենամյա Տարածաշրջանային համաժողով
    • Հոկտեմբերի 4, 2024
    • 09:00 - 22:00
    • Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր
    Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

    Լրացրեք Ձեր տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ