Միկրոուսուցումը Որպես Կորպորատիվ Մշակույթի Մաս

Ալեքսանդր Հարությունյանը «15 Մին» կազմակերպության հիմնադիրն է, որը ներկայացնում է iSpring կազմակերպության հեռավար կրթության համակարգը Հայաստանում և նաև տրամադրում դասընթացների թվայնացման ծառայություններ։

Այս հոդվածի թեման միկրոուսուցումն է: Ինչպես բխում է մեր կազմակերպության անվանումից, մենք մասնագիտանում ենք հենց կարճ միկրոուսուցման ֆորմատի վրա։ Եվ այս հոդվածում կկիսվենք մեր դիտարկումներով թե ինչպե՞ս կարող է այս նոր ուսուցման հայեցակարգը ազդել կորպորատիվ մշակույթի վրա:

Ներածություն

Նախ ներկայացնենք թե ինչ է միկրոուսուցումը․ լավագույն օրնակը Duolingo ծրագիրն է: Իմ ընտանիքի բոլոր անդամները  օգտագործում են Duolingo: Ամենօրյա փոքր և հասանելի չափով լեզվի ուսուցումը, հետևողականությունը հնարավորություն է տալիս տիրապետել նոր լեզվի:

Այսպիսով, ակնհայտ է, որ միկրոուսուցումն ավելի հեշտ է, զվարճալի և հարմար: Այն օգտագործվում է անհատական ուսուցման համար: Բայց հարցը, որին մենք այսօր ուզում ենք անդրադառնալ, այն է, թե ինչպես կարելի է միկրոուսուցումը օգտագործել կազմակերպություններում: Ինչպե՞ս կարելի է միկրոուսուցումը ներդնել ամենօրյա գործնական կյանքի մեջ: Կարո՞ղ է արդյոք այն դառնալ կազմակերպության մշակույթի մի մաս:

Այս հարցին պատասխանելու համար մենք այսօր պետք է անդրադառնանք միկրոուսուցման որոշ հիմնական կողմերին:

Առաջինը՝ սովորելու վայրի ընտրման ճկունությունն է:

Այսպիսով, մենք թեման բաժանում ենք փոքր մոդուլների՝ 5-10 րոպե տևողությամբ, որոնք կարելի է անցնել յուրաքանչյուր վայրից, այս դեպքում մարդիկ կախված չեն որևէ տեղից կամ սարքից: Դա կարելի է անել հեռախոսով, տրանսպորտում և այլն։

Բացի այդ, քանի որ մենք օգտագործում ենք այսպիսի մանր տրոհում, դասընթացները կարող են հարմարեցված լինել կոնկրետ հաստիքի համար: Օրինակ, ամբողջ անձնակազմը կարող է ունենալ ՏՏ անվտանգության նույն դասընթացը, սակայն հաշվապահները լրացուցիչ մոդուլ կունենան իրենց հաշվապահական ծրագրում:

Համաձայն հարցումների, աշխատակիցների 80%-ը գերադասում է միկրոուսուցումը

դասական ուսուցուման նկատմամբ: Սա լավ սկիզբ է, քանի որ սրա միջոցով մենք դրական արձագանքներ կստանանք նաև աշխատակիցներից։
Շատ կարևոր է նաև դասընթացներում ապահովել ինտերակտիվություն: Ինչպես ցանկացած հեռավար դասընթացում, ինտերակտիվ մոտեցումը կարևոր է միկրոուսուցման մեջ: Եթե ​​դասընթացը ունկնդրից մշտական ​​գործողություն չի պահանջում, վերջինս, ամենայն հավանականությամբ, կքնի, անկախ նրանից, թե որքան փոքրածավալ է ձեր դասընթացը:

Միկրոուսուցման երկրորդ կարևոր կողմը առողջ մրցակցության ստեղծումն է:

Մարդիկ տարբեր են իրենց ուսման տեմպով և թեմայի մեջ ընկղմվելու ժամանակով: Այսպիսով, ինչ է լինում թրեյնինգների ժամանակ. որոշ մարդիկ դուրս են գալիս գործընթացից և դադարում են դրանով զբաղվել, եթե տեմպը շատ արագ է կամ դանդաղ։ Միկրոուսուցումը թույլ է տալիս սովորողներին ընտրել իրենց տեմպը: Սովորելու մեջ ներգրավվածությունը կարևոր է և միկրոուսուցումը մեծացնում է թրեյնինգում ներգրավվածության մակարդակը:

Ներգրավվածությունը ավելացնելու լրացուցիչ մեթոդ է գեյմիֆիկացիան։ Դա այն գործիքն է, որի միջոցով մենք մտցնում ենք մրցակցության էլեմենտներ, օրինակ լավագույն սովորողների սանդղակ, և ստիպում ենք յուրաքանչյուր սովորողին ձգտել դառնալ լավագույնը:

Երրորդ գործոնը ներքին բովանդակությունն է:

Միկրոուսուցման դասընթացները, քանի որ դրանք շատ հեշտ են պատրաստվում և կան մատչելի գործիքներ, թույլ են տալիս ընկերության ավագ մասնագետներին պատրաստել փոքրիկ թրեյնինգներ և իրենց գիտելիքները փոխանցել ուրիշներին: Այն նաև թույլ է տալիս ղեկավարներին իրենց տեսլականը փոխանցել կազմակերպության աշխատակիցներին: Մտքում պահելու կամ երկար հանդիպումների ժամանակ խոսելու փոխարեն, այն կարելի է մարդկանց մեջ տարածել էլեկտրոնային եղանակով, բջջային հեռախոսների կապի միջոցով։

Նույն կերպ միկրոուսուցումը թույլ է տալիս կոմունիկացնել և թարմ պահել ձեր ներքին կանոնակարգերը: Մենեջերները կարող են միանգամից գրել իրենց քաղաքականությունը/կանոնները ուսումնական գործիքում՝ դարձնելով միկրոուսուցման մոդուլ:

Ֆայլերում փոշի հավաքելու փոխարեն՝ ձեր քաղաքականությունը մշտապես թարմացվում է: Այսպիսով, դուք կարող եք պահել ձեր քաղաքականությունը անմիջապես ձեր միկրոուսուցման համակարգի բովանդակության մեջ: Վերոնշյալը համահունչ է կազմակերպության տեսլականին և կանոններին:

Այստեղ պետք է հիշել մի բան. դասընթացներ պատրաստելիս, հատկապես, երբ դրանք հավաքվում են ոչ պրոֆեսիոնալների կողմից, պետք է պահպանել որակի որոշակի մակարդակ: Դրանով զբաղվում են ուսումնական դիզայներները: Եթե ​​միկրոուսուցման դասընթացները չեն ապահովում որակի լավ մակարդակ, ապա այն արդյունք չի տա:

Այսպիսով, մենք քննարկեցինք միկրոուսուցման, բովանդակության, շարժունակության և ներգրավվածության երեք կարևոր կողմերը։ Հենց այս երեք բաղադրիչները հետևողականորեն կիրառելու դեպքում կստանաք արդյունք, որը ոչ միայն կլինի ուսուցման գործիք, այլ նաև կփոխի ուսուցման վերաբերյալ մոտեցումը։ Այն կմիավորի աշխատակիցներին ընդհանուր նպատակի շուրջ և կդառնա կորպորատիվ մշակույթի մաս:

Մեր դիտարկումներով, միկրոուսուցումը պարզապես սովորելու գործիք չէ, այն հաղորդակցման միջոց է: Հաղորդակցությունը ծագում է լատիներեն «commune» բառից, որը նշանակում է մարդկանց միավորել: Միկրոուսուցումը մարդկանց միավորելու լավ միջոց է:

 

Հոդվածի հեղինակ` Ալեքսանդր Հարությունյան

DisruptHR Երևան 2024