Հարց 66. Ինչ՞ վարչական տույժ է նախատեսված աշխատատեղերում ոգելից խմիչքների օգտագործումը կամ հարբած վիճակում աշխատանքի տեղում գտնվելը

Ճիշտ պատասխանն է՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 10% մինչև 30% չափով

Մեկնաբանություն․

Հոդված 176

Ոգելից խմիչքներ օգտագործելը արտադրությունում

Արտադրությունում (աշխատատեղերում, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների շենքերում և տերիտորիայում) ոգելից խմիչքների օգտագործումը կամ հարբած վիճակում աշխատանքի տեղում գտնվելը` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով: Արտադրությունում ոգելից խմիչքների օգտագործմանը տեղամասերի, հերթափոխերի, արտադրամասերի վարպետների, պետերի և մյուս ղեկավարների մասնակցելը իրենց ենթակա աշխատողների հետ, կամ հարբած վիճակում գտնվող անձանց աշխատանքի չթույլատրելու համար նրանց կողմից միջոցներ չձեռնարկելը կամ էլ իրենց ենթակա աշխատողների կողմից ոգելից խմիչքներ օգտագործելու կամ հարբած վիճակում աշխատանքի գալու դեպքերը թաքցնելը` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ