Հարց 89. Պարտավո՞ր է գործատուն փոխհատուցել աշխատողին օդային ուղևորության դեպքում մեկնման ապահովագրության գծով կատարվող ծախսերը։

Ճիշտ պատասխանն է՝ այո, պարտավոր է, 100% չափով

Մեկնաբանություն․

Հոդված 14.

ՀՀ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 29 դեկտեմբերի 2005 թվականի N 2335-Ն ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԵԿՆԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ․․․ՄԱՍԻՆ              (Վերնագիրը փոփ. 10.09.09 N 1079-Ն)

II. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ
….
14. Ճանապարհածախսի հետ միասին հատուցվում են նաև Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի և մեկնման ապահովագրության գծով կատարվող ծախսերը, այդ թվում` նաև ճանապարհածախսը հրավիրող կողմի հաշվին հատուցվելու դեպքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում պաշտոնական պատվիրակությունների սրահներից օգտվելու ծախսերը, տարանցիկ չվերթի ժամանակ օտարերկրյա օդանավակայանների միջև, ինչպես նաև օդանավակայանից կամ երկաթուղային կայարանից մինչև հյուրանոց ճանապարհածախսը: Նշված գործուղումների ճանապարհածախսի գծով կատարված այլ լրացուցիչ ծախսերը չեն հատուցվում, եթե համապատասխան հրամանը հատուցման այդպիսի պահանջ չի սահմանում:

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ