ՀԱՐՑ 9. Կարո՞ղ է գործատուն աշխատանքի ընդունվողից պահանջել որակավորման քննությունների հանձնում

Ճիշտ պատասխանն է՝ կարող է պահանջել:

Մեկնաբանություն․

Հոդված 88. Որակավորման քննությունները

Հատուկ մասնագիտական գիտելիքներ պահանջող աշխատանքների կատարման կամ պաշտոնի նշանակման համար կարող է պահանջվել որակավորման քննությունների հանձնում: Որակավորման պահանջները և որակավորման քննությունների անցկացման կարգը սահմանում է գործատուն` օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ