Հարց 92. Ինչպե՞ս է վճարվում ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակը, եթե աշխատողի աշխատավարձը համապատասխան է ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձին։

Ճիշտ պատասխանն է՝ պահպանվում է աշխատավարձը 100%-ով

Մեկնաբանություն․

Հոդված 186.

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

Վճարումը պարապուրդի ժամանակ
1. Եթե ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակ աշխատողին չի առաջարկվում նրա մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող այլ աշխատանք, որը նա կարող էր կատարել առանց իր առողջությանը վնաս պատճառելու, ապա աշխատողին պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի առնվազն երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը:
 

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ