30 օրվա հետադարձ հայացք
- Ապրիլի 17, 2020
- Կատեգորիա Նորություններ
Հարգելի՛ ընկերներ և գործընկերներ, մեր թիմն այս ճգնաժամային իրավիճակում միավորեց բոլոր ուժերը և հավատարիմ մնալով «Մենք փոփոխություն ենք բերում» կարգախոսին՝ հանդես եկավ իրար հաջորդող մի շարք մասնագիտացված վեբինարներով և քննարկումներով։ Սրանով մենք մեր ներդրումն ունենք մարդկային ռեսուրսների մասնագիտացված համայնքի շարունակական զարգացման գործում, քանի որ այն միշտ եղել է և կլինի մեզ համար Cascade People & Business ընկերության ամենակարևոր սոցիալական պատասխանատվության ծրագրերից մեկը։
Այսպիսով, արդեն մեկ ամիս է, ինչ Cascade People and Business ընկերության և Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի համատեղ ջանքերով կազմակերպվում են մասնագիտական վեբինարներ և առցանց թողարկումներ, որոնց մինչ այժմ մասնակցել է ավելի քան 150 մասնակից ինչպես ՀՀ-ից, այնպես էլ տարբեր երկրներից։
Վեբինարի խոսնակները հրավիրյալ միջազգային փորձագետներ են, ովքեր կիսվում են իրենց գիտելիքներով, փորձով և խորհուրդներով։ Արծածվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝
- THE ROLE OF HR DURING THE CORONAVIRUS CRISES
- BUSINESS AS A GAME: INSTRUCTIONS FOR STAFF INVOLVEMENT
- EFFECTIVE REMOTE
- STRESS MANAGEMENT DURING CHALLENGING TIMES
- BLOCKCHAIN FOR HR
- BREAKING-AWAY STRATEGIES
Զարգացնելով ՄՌ մասնագետներին՝ մենք նաև ապահովում ենք հայաստանյան շուկայի աշխատակիցների առաջընթացը։
Յուրաքանչյուր վեբինարից հետո շարունակում ենք ստանալ միայն դրական արձագանքներ, որոնք էլ պարտավորեցնում են շարունակելու այս կարևոր արշավը։
Գրանցվե՛ք մասնակցելու համար առաջիկա ուսուցման և հավաստագրման օնլայն ծրագրերին, անվճար վեբինարիներին և առցանց թողարկումներին այստեղ՝ HRCommunity.am/Webinars կամ դիտեք` YouTube.com/CascadePeople&Business
Ամեն ինչ դեռ առջևում է։
Մենք փոփոխություն ենք բերում օնլայն