այգեգործություն․ ՎերաԶԻՆՈւՄ
- Փետրվարի 12, 2021
- 19:00 - 20:00
- Live Conversation
- +37494584696
Փետրվարի 12-ին միացմամբ կզրուցենք Կարեն Գաբրիելյանի հետ, ով կխոսի այգեգործության և դրա փոխակերպման հնարավոր միտումներ մասին։
Քննարկվելու են հետևյալ հարցերը․
- Ի՞նչ պետք է սովորեն այգեգործները։
- Որո՞նք են այգեգործության համար ամենից կարևոր հմտությունները։
- Ի՞նչ սպասել ապագայում:
Կարենը աշխատում է ՇԵՆ բարեգործական ՀԿ-ում, որպես գյուղատնտես խորհրդատու: Երկար տարիներ աշխատել է Երևանի Կոնյակի Գործարանում` համակարգելով մի շարք գործընթացներ, ինչպես նաև տրամադրել է խորհրդատվություն մոտ 2000 մատակարար խաղողագործների:
Կարենը իր ընտանիքի հետ միասին ունի գյուղացիական տնտեսություն Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում, որտեղ զբաղվում են հիմնականում ծիրանի, կեռասի, սալորի, խաղողի բարձրորակ տնկանյութի արտադրությամբ, ինչպես նաև հացահատիկի և արևածաղկի սերմերի արտադրությամբ: Վերջին 12 տարիներին զբաղվում են նաև բարձրարժեք մշակաբույսերի` մասնավորապես ծնեբեկի արտադրությամբ:
Կարենը օգտագործելով մասնագիտական հմտությունները և տնտեսության դիվերսիֆիկացումը նպաստել է նրան, որ ոչ մի տարի, անգամ բնակլիմայական որոշ արհավիրքների (ցրտահարություն, կարկուտ) դեպքում, տնտեսությունը վնասներ չի կրել: Օգուտների հաշվին գնել և վարձակալել են նոր հողատարածքներ` տնտեսությունը ավելի ընդլայնելու նպատակով:
Զրույցը կվարի Արփի Կարապետյանը (www.arpikarapetyan.com), լեզուն` հայերեն: