- Օգոստոսի 12, 2021
- Կատեգորիա Կարևոր հարցեր ոլորտից
Մեկնաբանություններ չկան
Ճիշտ պատասխանն է՝ պարտավոր է պահպանել աշխատատեղը և աշխատավարձը
Մեկնաբանություն․
Հոդված 60 | Պահեստազորում հաշվառված քաղաքացիներին զինվորական վարժանքների (հրամանատարաշտաբային կամ շտաբային, զինվորական մարզումների) և զորավարժությունների (զորախաղերի) կանչելու կարգն ու ժամկետները |
5. Զինվորական վարժանքին կամ զորավարժությանը մասնակցելու ընթացքում քաղաքացու հիմնական աշխատանքի վայրում (անկախ կազմակերպական-իրավական ձևից) պահպանվում են քաղաքացու աշխատատեղը (պաշտոնը) և միջին աշխատավարձը: Գործատուի կողմից (անկախ կազմակերպական-իրավական ձևից) սույն մասի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
Պարզաբանում. խնդրում ենք ուշադրություն դարձնել աշխատակցի կողմից ներկայացված ծանուցագրի նշումներին: Կարևոր է տարանջատել վարժանքները զինվորական վարժանքներից, քանի որ 59-րդ հոդվածի համաձայն՝ վարժանքներին մասնակցող աշխատակիցների դեպքում պահպանվում է միայն աշխատատեղը: