ՀԱՐՑ 53. Ի՞նչ վարչական տույժ է նախատեսված առաջին անգամ հայտնաբերված աշխատավարձ չվճարելու համար

Ճիշտ պատասխանն է՝ տուգանք՝ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով

Մեկնաբանություն․

Հոդված 1698

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք

Գործատուի կողմից աշխատավարձ չհաշվարկելը և (կամ) չվճարելը Գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը կամ չվճարելը կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելը կամ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և (կամ) 2-րդ հոդվածներով նախատեսված չափից պակաս աշխատավարձ սահմանելը կամ այդ մեծությունը գերազանցող չափով աշխատավարձը սխալ հաշվարկելը` առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր աշխատողի մասով չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով:

 

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ