- Փետրվարի 22, 2023
- Կատեգորիա Կարևոր հարցեր ոլորտից
Մեկնաբանություններ չկան
Ճիշտ պատասխանն է՝ այո
Մեկնաբանություն․
Հոդված 165 |
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ |
Ամենամյա արձակուրդի համար անհրաժեշտ աշխատանքային ստաժը Աշխատանքային տարում, որի համար տրամադրվում է ամենամյա արձակուրդ, ներառվում են` 1) փաստացի աշխատած ժամանակահատվածը. 2) այն ժամանակահատվածը, որի ընթացքում, օրենսդրությանը համապատասխան, պահպանվում են աշխատողի աշխատատեղը (պաշտոնը) և աշխատավարձը` ամբողջությամբ կամ մասամբ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածով սահմանված կարգով մեղադրյալի կարգավիճակ ունեցող՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձին հատուցում վճարելու այն ժամանակահատվածների, երբ քրեական վարույթի ավարտի դեպքում կայացվել է մեղադրական դատավճիռ, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հիմքով. 3) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը. 4) վճարովի ամենամյա արձակուրդի ժամանակահատվածը.