ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՌ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ 14 ՏԱՐԵԿԱՆ Է
2010թ. մայիսի 19-ին Ասոցիացիան ձեռք բերեց իրավաբանական անձի կարգավիճակ:Այդ ժամանակ մենք փոքր համայնք էինք, իսկ այժմ Ասոցիացիան ունի 800+ բաժանորդ և 75 անդամ, ովքեր համախմբված են ընդհանուր նպատակների իրականացման շուրջ և կիսվում են իրենց փորձով ու նորարարական գաղափարներով մեր միջոցառումների, հանդիպումների և ակումբների ընթացքում:
Մեր 14 տարիների գործունեության ժամանակահատվածում կազմակերպել ենք՝
- 113 ՄՌ ակումբ,
- 70+ սեմինար,
- 40+ ոլորտին առնչվող հատուկ հանդիպում-քննարկումներ,
- 40+ վեբինար,
- 11 Ամենամյա Տարածաշրջանային Համաժողով,
- 10+ աշխատուժի զարգացմանն ուղղված ծրագիր,
- 2 ԿՍՊ ծրագիր,
- իրագործել բազում նախագծեր։
Ստեղծել ենք համագործակցություններ այնպիսի խոշորագույն միջազգային ՄՌԿ ասոցիացիաների և կազմակերպությունների հետ, ինչպիսիք են EAPM-ը, AIHR-ը, SHRM-ը և այլ:
Բայց ամեն ինչ դեռ առջևում է։
Շնորհավոր տարեդարձդ, սիրելի՛ Ասոցիացիա