Ինչպես են աշխատում կուտակային կենսաթոշակային ֆոնդերը

  • Նոյեմբերի 6, 2026
  • 17:00 - 18:30
  • ք․ Երևան, փ. Արամի 80, 3-րդ հարկ
  • +37433584696

Հայաստանի ՄՌ Ասոցիացիան, համագործակցելով Amundi-Acba Asset Management ընկերության հետ, կազմակերպում է տեղեկատվական հանդիպում՝ նվիրված կուտակային կենսաթոշակային համակարգին։

Հանդիպման ընթացքում մասնակիցները կծանոթանան՝

  • կուտակային կենսաթոշակային համակարգի գործունեության սկզբունքներին և մեխանիզմներին,
  • կենսաթոշակային ֆոնդերի տեսակներին և դրանց առանձնահատկություններին,
  • կենսաթոշակի անցնելու համար անհրաժեշտ ընթացակարգերին,
  • համակարգի վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխաններին։

Հանդիպումը կվարի Դավիթ Մեջլումյանը` կառավարման և մենեջմենթի զարգացման փորձագետ և Restart business խորհրդատվական ընկերության հիմնադիր։ Դ․Մեջլումյանը Հանդիսանում է Amundi-Acba asset management ընկերության բրենդ ամբասադոր։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

  • Ամսաթիվ՝ նոյեմբերի 6
  • Ժամ՝ 17:00-18:30
  • Մասնակիցների թիվը սահմանափակ է։
  • Առաջնահերթությունը տրվելու է Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի անդամներին։

 

*Միջոցառումը ֆինանսավորվում է Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) կողմից՝ «Եվրոպա և Եվրասիա տարածաշրջանային աջակցություն ․Դեպի տնտեսական ազատություն և դիմակայունություն նախաձեռնության շրջանակում։