Ինչպես են աշխատում կուտակային կենսաթոշակային ֆոնդերը
Հայաստանի ՄՌ Ասոցիացիան, համագործակցելով Amundi-Acba Asset Management ընկերության հետ, կազմակերպում է տեղեկատվական հանդիպում՝ նվիրված կուտակային կենսաթոշակային համակարգին։
Հանդիպման ընթացքում մասնակիցները կծանոթանան՝
- կուտակային կենսաթոշակային համակարգի գործունեության սկզբունքներին և մեխանիզմներին,
- կենսաթոշակային ֆոնդերի տեսակներին և դրանց առանձնահատկություններին,
- կենսաթոշակի անցնելու համար անհրաժեշտ ընթացակարգերին,
- համակարգի վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխաններին։
Հանդիպումը կվարի Դավիթ Մեջլումյանը` կառավարման և մենեջմենթի զարգացման փորձագետ և Restart business խորհրդատվական ընկերության հիմնադիր։ Դ․Մեջլումյանը Հանդիսանում է Amundi-Acba asset management ընկերության բրենդ ամբասադոր։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
- Ամսաթիվ՝ նոյեմբերի 6
- Ժամ՝ 17:00-18:30
- Մասնակիցների թիվը սահմանափակ է։
- Առաջնահերթությունը տրվելու է Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի անդամներին։
*Միջոցառումը ֆինանսավորվում է Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) կողմից՝ «Եվրոպա և Եվրասիա տարածաշրջանային աջակցություն ․Դեպի տնտեսական ազատություն և դիմակայունություն նախաձեռնության շրջանակում։