Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների մշակման խմբում ընդգրկվելու հրավեր

Հարգելի գործընկերներ, ուրախ ենք տեղեկացնել, որ Հայաստանի ՄՌ Ասոցիացիան հրավիրվել է ընդգրկվելու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնած աշխատանքային խմբում՝ Աշխատանքային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների մշակման շրջանակներում համատեղ աշխատելու նպատակով։

Աշխատանքային խմբում Հայաստանի ՄՌ Ասոցիացիան կներկայացնի Ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանը: