10 Քայլ. UPward Կազմակերպական մշակույթ

  • Հուլիսի 9, 2020
  • 18:30 - 21:30
  • Վեբինար
  • +37493914119

Իսկ դուք պատրա՞ստ եք նոր թռիչքի․․․

Հուլիսի 9-ին, ժամը 18։30-ին Cascade People & Business-ը կազմակերպում է «Կազմակերպական մշակույթ․ 10 սկզբունք» դասընթացը, որը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր՝

  • ուզում են պրակտիկ գիտելիքներ ստանալ՝ վերլուծելու իրենց կազմակերպության կազմակերպական մշակույթը,
  • ցանկանում են զարգացնել իրենց հմտությունները կազմակերպական մշակույթի ձևավորման կարևոր գործում,
  • ուղղակի հետաքրքրված են/ուզում են բացահայտել կազմակերպական մշակույթը,
  • լուծումներ են փնտրում հեռավար աշխատանքի պայմաններում կազմակերպական մշակույթի պահպանման և վերափոխման գործում։

Դասընթացը կվարի Արևիկ Դավթյանը, որն ունի ավելի քան 15 տարվա փորձ ՄՌԿ ոլորտում։ Արևիկը եղել է Արդշինբանկի ՄՌԿ ստորաբաժանման հիմնադիրներից, ղեկավարել է IDeA հիմնադրամի և Գլոբբինգ ընկերության ՄՌ բաժինները։
Արևիկը անընդհատ սովորել և զարգացել է իր ոլորտում, մասնակցելով բազմաթիվ ուսուցողական միջոցառումների, իսկ 2010 – 2012 թվականներին սովորել է ՌԴ կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցում, ստանալով Executive MBA աստիճանը:
Արևիկը զբաղվում է նաև դասախոսական աշխատանքով: Նա դասավանդում է Սլավոնական համալսարանի բիզնես դպրոցում և ՀՊՏՀ-ում:

Դասընթացի բոլոր մասնակիցները ստանալու են հավաստագիր՝ Cascade People & Business-ի կողմից։

Դասընթացի տևողությունը 3 ժամ է:

Գրանցվել կարող եք սեղմելով ԳՆԵԼ ՏՈՄՍ կոճակը։

Գրանցվել կարող եք նաև՝ ուղարկելով մասնակցությունը հաստատող նամակ [email protected] էլ․ հասցեին կամ զանգահարելով 077 799629 հեռախոսահամարին, որից հետո մենք կկապվենք Ձեզ հետ։

Մասնակցության արժեք

Վճարեք տոմսերի համար օնլայն` օգտագործելով Ձեր բանկային քարտը։

3,500 Դրամ
Միջոցառումներ
OpenUP. Episode 4 Արփիի հետ
  • Օգոստոսի 8, 2024
  • 18:30 - 21:00
  • Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Առաջնորդության Գիտությունը | 12-րդ Ամենամյա Տարածաշրջանային համաժողով
  • Հոկտեմբերի 4, 2024
  • 09:00 - 22:00
  • Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր
Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Լրացրեք Ձեր տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ