AI-ը HR մասնագետների համար. hիմունքներ, կիրառություն և անվտանգություն

  • Մայիսի 27, 2026
  • 16:30 - 19:30
  • ք․ Երևան, փ. Արամի 80, 3-րդ հարկ
  • +37433584696

Հայաստանի ՄՌ Ասոցիացիան և «ռեԱրմենիա» » ակադեմիան հրավիրում են ձեզ մասնակցելու «AI-ը HR մասնագետների համար. հիմունքներ, կիրառություն և անվտանգություն» վարպետաց դասին, որը տեղի կունենա Ասոցիացիայում՝ մայիսի 27-ին:

Այս ինտենսիվ և գործնական հանդիպման նպատակն է ցույց տալ, թե ինչպես է հնարավոր արդիականացնել աշխատանքային գործընթացներն արհեստական բանականության (AI) միջոցով։ Մասնակիցները կծանոթանան AI-ի հիմունքներին, տվյալների անվտանգությանը և կսովորեն գործնականում կիրառել առաջատար գործիքներն առօրյա HR գործառույթներում: Սա հրաշալի հնարավորություն է անցում կատարելու «AI-First» մտածելակերպի և դառնալու «Մարդ + AI» համագործակցության առաջատարը ձեր ընկերությունում։

Ի՞նչ կսովորեն մասնակիցներն այս կարճ, բայց բովանդակային հանդիպմանը

  • AI հիմունքներ և անվտանգություն. Ինչպես է գործում AI-ը, ինչպես կառավարել ռիսկերը, ստուգել փաստերը և խուսափել հալյուցինացիաներից (կեղծ տեղեկատվությունից) ու տվյալների արտահոսքից:
  • HR ֆունկցիաների վերափոխում. Ինչպես է AI-ն հեշտացնում և արագացնում հավաքագրման, ներգրավման, հաղորդակցության և փաստաթղթավորման պրոցեսները:
  • Գործընթացների ավտոմատացում. Ինչ կրկնվող գործընթացներ է հնարավոր ավտոմատացնել մի քանի առաջատար գործիքների համադրությամբ:
  • Տվյալների արագ վերլուծություն. Ինչպես վայրկյանների ընթացքում վերլուծել HR տվյալներ և կայացնել ավելի հիմնավորված որոշումներ՝ դիտարկելով իրական աշխատանքային հոսքեր (workflows):

Խոսնակներ

Արշակ Ուլուբաբյան | Կրթական ծրագրերի նախագծող, AI փորձագետ

Արշակը ծրագրային ապահովման մշակման և մեքենայական ուսուցման (Machine Learning) ոլորտի առաջատար փորձագետ է՝ ավելի քան 20 տարվա միջազգային փորձով: Իր կարիերայի զգալի մասը նա կառուցել է Շվեդիայում՝ որպես տեխնիկական ղեկավար և ավագ ինժեներ աշխատելով գլոբալ ընկերություններում (Truecaller, Tele2, Teradata, Qapital): Նա նաև արբանյակային պատկերների AI վերլուծությամբ զբաղվող շվեդական Spacept ընկերության համահիմնադիրն ու նախկին տեխնիկական տնօրենն (CTO) է։ Ներկայումս Արշակը ղեկավարում է «ռեԱրմենիա» ակադեմիայի կրթական ուղղությունը՝ իր բարձրակարգ տեխնոլոգիական գիտելիքները ծառայեցնելով AI գրագիտության տարածմանը:

Էլլա Մանուկյան | Անհատականացված կրթական ծրագրերի նախագծող, AI ուսուցիչ

Որպես «ռեԱրմենիա» ակադեմիայի անհատականացված կրթական ծրագրերի նախագծող և AI ուսուցիչ՝ Էլլան նախագծում է մասնագիտացված կուրսեր և դասավանդում AI գործիքների կիրառումը գործնական խնդիրների լուծման համար։ Ունենալով համակարգչային գիտությունների կրթություն և ծրագրային ապահովման մշակողի փորձ՝ նա խորապես տիրապետում է տեխնոլոգիաների հիմքում ընկած ճարտարապետությանը: Էլլան հաջողությամբ համադրում է իր տեխնիկական գիտելիքներն ու մանկավարժական հարուստ փորձը՝ ստեղծելով մատչելի AI դասընթացներ, որոնք օգնում են մասնագետներին օպտիմալացնել տվյալների վերլուծությունն ու ամենօրյա աշխատանքային պրոցեսները:

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ

  • ️Նախապատվությունը տրվելու է Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի անդամներին
  • Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի «1, 2, 3 Աստղ» անդամների համար մուտքն անվճար է
  • Ոչ անդամների համար մասնակցության վճարը կազմում է 8000 ՀՀ դրամ

    Անդամ չհանդիսացող անձանց համար մասնակցության արժեքը 8,000 ՀՀ դրամ է։

    Վճարե՛ք առցանց՝ օգտագործելով Ձեր բանկային քարտը։

    Միջոցառումներ
    Միջազգային ՄՌ օր 2026
    • Մայիսի 20, 2026
    • 17:00 - 22:00
    • Կոտայքի մարզ, գ․ Բալահովիտ, փ․ Կարմիրբանակայինների 6, 10/1 շենք
    6Q academy
    • Մայիսի 27, 2026
    • 18:30 - 21:30
    • փ. Արամի 80, Երևան
    AI-ը HR մասնագետների համար. hիմունքներ, կիրառություն և անվտանգություն
    • Մայիսի 27, 2026
    • 16:30 - 19:30
    • ք․ Երևան, փ. Արամի 80, 3-րդ հարկ
    Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

    Լրացրեք Ձեր տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ