Բիզնեսը որպես խաղ. ուղեցույց անձնակազմի ներգրավման համար

Gulmira webinar
  • Մարտի 17, 2020
  • 18:00 - 19:00
  • Վեբինար
  • +374 94584696

Հայաստանի ՄՌ Ասոցիացիան կազմակերպում է վեբինար «Բիզնեսը որպես խաղ. ուղեցույց անձնակազմի ներգրավման համար»։ Վեբինարը տեղի կունենա  մարտի 17-ին, ժամը 18:00-19:00։ Այն կվարի Գուլմիրա Պուշկարյովան՝ բիզնես դասընթացավար, խաղաֆիկացման փորձագետ, Pryaniky.com-ի ծրագրերի ղեկավար:

Վեբինարում կքննարկվեն հետևյալ երեք հարցերը.
1. Հերոսի ուղին. մակարդակները և ցիկլերը:
2. Առաջընթացի սանդղակ. հմտությունների հավաքագրում:
3. Այն, ինչ մենք խաղում ենք. մեխանիզմներ տարբեր տեսակի խաղացողների համար:
+ Հարց ու պատասխան։

Մասնակցության վճարը 2000 մղոն է։ ՄՌ Ասոցիացիայի անդամները մասնակցելու համար պետք է օգտագործեն իրենց անդամակցության համար տրված մղոնները, իսկ free անդամները պետք է ձեռք բերեն մղոններ, ապա օգտագործեն դրանք վեբինարին մասնակցելու համար։ Ծանոթացեք մեր կայքի Մղոնների քաղաքականությանն այստեղ։

Ուշադրություն․ վեբինարի տոմսը ձեռք բերելուց հետո, բոլոր մասնակիցները կստանան վեբինարի մասնակցության հղումը և գաղտնաբառը առանձին նամակով՝ իրենց էլ․ հասցեին, վեբինարը սկսելուց 1  ժամ առաջ։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 094 584696:

Միջոցառումներ
Նեյրոգրաֆիկան բիզնեսում
  • Հունիսի 17, 2025
  • 16:30 - 19:30
  • Արամի փ․ 80, 3-րդ հարկ, ք․ Երևան
DisruptHR Երևան 2025. Tech edition
  • Սեպտեմբերի 10, 2025
  • 18:30 - 21:00
  • TBA
SHRM MENA 2025 Annual Conference & Expo
  • Սեպտեմբերի 16, 2025
  • 09:00 - 18:00
  • Madinat Jumeirah, Dubai, UAE
Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Լրացրեք Ձեր տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ