Վարպետաց դաս | Solution Design
- Սեպտեմբերի 29, 2026 - Սեպտեմբերի 30, 2026
- 16:30 - 19:30
- ք․ Երևան, փ. Արամի 80, 3-րդ հարկ
- +37433584696
Բերե՛ք մարտահրավեր։ Ստացե՛ք հստակ ռազմավարություն։
Նորարարությունը ձախողվում է ոչ թե գաղափարների պակասի պատճառով, այլ, որովհետև հաճախ կենտրոնացումը սխալ խնդիրների վրա է։
Այս գործնական երկօրյա վարպետաց դասը ղեկավարներին և թիմերին տրամադրում է մարդակենտրոն փորձված մեթոդաբանություն, որն օգնում է կայացնել ավելի արդյունավետ որոշումներ, ապահովել շահագրգիռ կողմերի համախմբվածություն, նվազեցնել նախագծերի ռիսկերը, բարդ մարտահրավերները վերածել գործնական բիզնես ռազմավարությունների։
Խոսնակ Ահմեդ Ադելը ուսուցման և զարգացման ռազմավար է, ICF հավաստագրված գործադիր քոուչ, բիզնես խորհրդատու և միջազգային բանախոս, որի փորձառությունը կենտրոնացած է առաջնորդության և տաղանդների զարգացման, ռազմավարական ուսուցման նախաձեռնությունների մշակման և քոուչինգի մշակույթի ձևավորման վրա։
Մասնակիցները չեն հեռանում միայն տեսական գիտելիքներով, այլ ձեռք են բերում կրկնակի կիրառելի մոտեցում, որն անմիջապես կարելի է ներդնել նորարարության, թվային փոխակերպման, արհեստական բանականության ներդրման, հաճախորդի փորձառության, մարդկային ռեսուրսների կառավարման և գործառնական արդյունավետության բարելավման ոլորտներում։
Անկախ նրանից՝ դուք կազմակերպություն եք, որը ցանկանում է զարգացնել իր թիմերի նորարարական կարողությունները, թե՝ մասնագետ, ով նպատակ ունի ամրապնդել իր առաջնորդական և ռազմավարական մտածողության հմտություններն, այս վարպետաց դասը ձեզ կզինի գործիքներով, որոնք հնարավոր կլինի անմիջապես կիրառել աշխատանքում։
✅ Կայացնել ավելի հիմնավորված բիզնես որոշումներ
✅ Վստահությամբ լուծել բարդ մարտահրավերներ
✅ Բարելավել համագործակցությունն ու շահագրգիռ կողմերի միջև փոխըմբռնումը
✅ Գաղափարները վերածել իրական բիզնես արդյունքների
Կայացրե՛ք ավելի արդյունավետ որոշումներ։ Ապահովե՛ք ավելի բարձր արդյունքներ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
- Ամսաթիվ՝ սեպտեմբերի 29, 30
- Ժամ՝ 16:30–19:30
- Աշխատանքային լեզու՝ անգլերեն
- Մասնակցության արժեք՝ 30,000 ՀՀ դրամ
- Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի անդամների համար գործում է հատուկ մասնակցության արժեք (կապ հաստատեք մեզ հետ պրոմոկոդը ստանալու համար)։
ԿԱՐԵՎՈՐ
- Գրանցման վերջնաժամկետ՝ օգոստոսի 13
- Մասնակիցների թիվը սահմանափակ է։
- Առաջնահերթությունը տրվելու է Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի անդամներին։