Ի՞նչ են Մղոնները HRCommunity.am-ում․ ինչպե՞ս ձեռք բերել և օգտագործել դրանք

Ծանոթացեք HR Community կայքի անդամների համար նախատեսված Մղոնների Համակարգին։

Մղոնները HRCommunity.am-ի խաղաֆիկացման ռազմավարության մի մասն են կազմում։ Դրանք կարող են լինել անդամների ակտիվությունը խրախուսելու միջոց։ Օգտատերը ձեռք է բերում Մղոններ որոշակի գործողություններ կատարելիս, ինչպիսիք են հոդված հրապարակելն ու հավանումներ ստանալը, հարցերի ճիշտ պատասխաններ տալը, և այլն։

Մղոնների օգտագործման այս ռազմավարությունը մեզ հնարավորություն է ընձեռում ճանաչել և ԳՆԱՀԱՏԵԼ այն անդամներին, որոնք ամեն բան անում են HR Community-ին աջակցելու համար։ Բացի այդ, այս համակարգը օգնում է մեզ և Աստղ ունեցող անդամներին ստանալ անդամակցության պլանի օգտագործման տեսանելի պատկերը։

HRCommunity.am-ում անդամները ձեռք են բերում միավորներ մեր հարթակում տարբեր գործողություններ կատարելու համար։ Օրինակ, կարող եք Մղոններ ձեռք բերել, երբ Ձեր հրապարակած հոդվածները բարձր վարկանիշ ունենան մեր կայքում։

Ձեր կուտակած Մղոնների քանակը կարող եք տեսնել Մղոնների Պահոցում։

Ինչպե՞ս եմ ստանալու 1, 2 և 3 Աստղ անդամակցության պլաններով նախատեսված Մղոնները

Ամեն անգամ անդամակցության պլանը HRCommunity.am-ում թարմացնելուց հետո կստանաք անդամակցության Մղոններ։ Թարմացումից կարճ ժամանակ անց մեր կայքի ադմինիստրատորը Ձեր Մղոնների Պահոց կփոխանցի Ձեր անդամակցության պլանին համապատասխան քանակությամբ Մղոններ։

1, 2 և 3 Աստղ անդամները կստանան հետևյալ քանակությամբ Մղոններ․

1 Աստղ 25.000 Մղոն
2 Աստղ 60.000 Մղոն
3 Աստղ 90.000 Մղոն
Ինչպե՞ս կարող եմ Մղոններ կուտակել

Մղոններ կարելի է կուտակել հետևյալ գործողություններն իրականացնելիս․

  • Գրանցվելիս՝ 1000 Մղոն։
  • Հրապարակած հոդվածների համար հավանումներ (likes) ստանալիս․ հոդվածին տրված յուրաքանչյուր 50 հավանման համար կստանաք 3000 Մղոն։ Ժամանակային ոչ մի սահմանափակում չկա, հավաքե՛ք այնքան շատ հավանումներ, ինչքան կարող եք։
  • Մղոններ գնելով․ կարող եք պարզապես օնլայն գնել Մղոններ ՝ օգտագործելով բանկային քարտը։
Որտե՞ղ կարող եմ օգտագործել իմ Մղոնները
  • Մղոններ ունեցող անդամները առավելություն ունեն am-ի իրադարձություններին մասնակցել՝ օգտագործելով իրենց Մղոնները։
  • Մղոնները կարող եք օգտագործել գրքեր և խաղեր վարձակալելու համար։