AI-ը HR մասնագետների համար. hիմունքներ, կիրառություն և անվտանգություն
Հայաստանի ՄՌ Ասոցիացիան և «ռեԱրմենիա» » ակադեմիան հրավիրում են ձեզ մասնակցելու «AI-ը HR մասնագետների համար. հիմունքներ, կիրառություն և անվտանգություն» վարպետաց դասին, որը տեղի կունենա Ասոցիացիայում՝ մայիսի 27-ին:
Այս ինտենսիվ և գործնական հանդիպման նպատակն է ցույց տալ, թե ինչպես է հնարավոր արդիականացնել աշխատանքային գործընթացներն արհեստական բանականության (AI) միջոցով։ Մասնակիցները կծանոթանան AI-ի հիմունքներին, տվյալների անվտանգությանը և կսովորեն գործնականում կիրառել առաջատար գործիքներն առօրյա HR գործառույթներում: Սա հրաշալի հնարավորություն է անցում կատարելու «AI-First» մտածելակերպի և դառնալու «Մարդ + AI» համագործակցության առաջատարը ձեր ընկերությունում։
Ի՞նչ կսովորեն մասնակիցներն այս կարճ, բայց բովանդակային հանդիպմանը
- AI հիմունքներ և անվտանգություն. Ինչպես է գործում AI-ը, ինչպես կառավարել ռիսկերը, ստուգել փաստերը և խուսափել հալյուցինացիաներից (կեղծ տեղեկատվությունից) ու տվյալների արտահոսքից:
- HR ֆունկցիաների վերափոխում. Ինչպես է AI-ն հեշտացնում և արագացնում հավաքագրման, ներգրավման, հաղորդակցության և փաստաթղթավորման պրոցեսները:
- Գործընթացների ավտոմատացում. Ինչ կրկնվող գործընթացներ է հնարավոր ավտոմատացնել մի քանի առաջատար գործիքների համադրությամբ:
- Տվյալների արագ վերլուծություն. Ինչպես վայրկյանների ընթացքում վերլուծել HR տվյալներ և կայացնել ավելի հիմնավորված որոշումներ՝ դիտարկելով իրական աշխատանքային հոսքեր (workflows):
Խոսնակներ
Արշակ Ուլուբաբյան | Կրթական ծրագրերի նախագծող, AI փորձագետ
Արշակը ծրագրային ապահովման մշակման և մեքենայական ուսուցման (Machine Learning) ոլորտի առաջատար փորձագետ է՝ ավելի քան 20 տարվա միջազգային փորձով: Իր կարիերայի զգալի մասը նա կառուցել է Շվեդիայում՝ որպես տեխնիկական ղեկավար և ավագ ինժեներ աշխատելով գլոբալ ընկերություններում (Truecaller, Tele2, Teradata, Qapital): Նա նաև արբանյակային պատկերների AI վերլուծությամբ զբաղվող շվեդական Spacept ընկերության համահիմնադիրն ու նախկին տեխնիկական տնօրենն (CTO) է։ Ներկայումս Արշակը ղեկավարում է «ռեԱրմենիա» ակադեմիայի կրթական ուղղությունը՝ իր բարձրակարգ տեխնոլոգիական գիտելիքները ծառայեցնելով AI գրագիտության տարածմանը:
Էլլա Մանուկյան | Անհատականացված կրթական ծրագրերի նախագծող, AI ուսուցիչ
Որպես «ռեԱրմենիա» ակադեմիայի անհատականացված կրթական ծրագրերի նախագծող և AI ուսուցիչ՝ Էլլան նախագծում է մասնագիտացված կուրսեր և դասավանդում AI գործիքների կիրառումը գործնական խնդիրների լուծման համար։ Ունենալով համակարգչային գիտությունների կրթություն և ծրագրային ապահովման մշակողի փորձ՝ նա խորապես տիրապետում է տեխնոլոգիաների հիմքում ընկած ճարտարապետությանը: Էլլան հաջողությամբ համադրում է իր տեխնիկական գիտելիքներն ու մանկավարժական հարուստ փորձը՝ ստեղծելով մատչելի AI դասընթացներ, որոնք օգնում են մասնագետներին օպտիմալացնել տվյալների վերլուծությունն ու ամենօրյա աշխատանքային պրոցեսները:
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ
- ️Նախապատվությունը տրվելու է Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի անդամներին
- Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի «1, 2, 3 Աստղ» անդամների համար մուտքն անվճար է
- Ոչ անդամների համար մասնակցության վճարը կազմում է 8000 ՀՀ դրամ