Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի Խորհուրդը հաստատեց CIPE ծրագրի շրջանակում կազմակերպության զարգացման ռազմավարական առաջնահերթությունները

Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի Խորհրդի հերթական նիստը կայացավ CIPE Europe & Eurasia Regional Support Program-ի աջակցությամբ իրականացվող «Advancing Private Sector Advocacy and Financial Sustainability of the Armenian HR Association» ծրագրի շրջանակում։ Նիստի ընթացքում Խորհուրդը քննարկեց և հաստատեց կազմակերպության ռազմավարական զարգացման մի շարք առանցքային ուղղություններ՝ ուղղված Ասոցիացիայի ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը, ֆինանսական կայունության բարձրացմանը և Հայաստանի ՄՌ համայնքի համար ստեղծվող արժեքի ընդլայնմանը։

Հանդիպման ընթացքում հաստատվեցին Ասոցիացիայի ծառայությունների, ռեսուրսների և եկամուտների քարտեզագրման մոտեցումները, որոնք հիմք կդառնան գործող նախաձեռնությունների գնահատման, նոր ծառայությունների մշակման և կազմակերպության հետագա ռազմավարական զարգացման համար։ Խորհուրդը նաև հաստատեց անդամակցության համակարգի զարգացման հիմնական սկզբունքները, ներառյալ անդամակցության փաթեթների վերանայման մոտեցումը և «Ռազմավարական գործընկեր» նոր փաթեթի ներդրման նախնական հայեցակարգը՝ նպատակ ունենալով ընդլայնել երկարաժամկետ գործընկերային համագործակցությունները և ստեղծել լրացուցիչ արժեք մասնագիտական համայնքի համար։

Որպես ծրագրի առաջնահերթ ուղղություններ հաստատվեցին նաև նոր ծառայությունների մշակման նախաձեռնությունները, որոնց թվում են պրոմո գործընկերային հարթակի զարգացումը, ՄՌ ակումբի և մասնագիտական խաղերի ձևաչափերի ընդլայնումը, ՄՌ հավաքագրման աջակցման ծառայության, ինչպես նաև աշխատավարձերի հարցման և շուկայի վերլուծական տվյալների ծառայությունների մշակումը։ Ծրագրի ընթացքում այս ծառայությունները կփորձարկվեն պիլոտային ձևաչափով՝ գնահատելու դրանց պահանջարկը, արդյունավետությունն ու հետագա զարգացման հնարավորությունները։

Քննարկման կարևոր ուղղություններից էր նաև ապացույցների վրա հիմնված ջատագովության (advocacy) կարողությունների զարգացումը և ՄՌ ոլորտի մասնագիտական ստանդարտների ձևավորմանն ուղղված աշխատանքները։ Այս համատեքստում Խորհուրդը կարևորեց 13-րդ Ամենամյա տարածաշրջանային ՄՌ Համաժողովի շրջանակում բարձր մակարդակի պանելային քննարկման կազմակերպումը, որը կդառնա մասնագիտական երկխոսության հարթակ՝ մարդկանց վրա քաղաքականությունների ազդեցության, աշխատաշուկայի մրցունակության և ոլորտի զարգացման վերաբերյալ ապացույցների վրա հիմնված քննարկումների համար։

Նիստի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև առաջիկա ՄՌ Ակումբի կազմակերպմանը՝ որպես կառուցվածքային խորհրդակցության հարթակ, որի նպատակն է հավաքագրել մասնագիտական համայնքի կարծիքներն ու առաջարկությունները և դրանք կիրառել Ասոցիացիայի ծառայությունների ու ռազմավարական նախաձեռնությունների հետագա զարգացման գործընթացում։

CIPE ծրագրի շրջանակում իրականացվող այս աշխատանքները կարևոր քայլ են Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի երկարաժամկետ ինստիտուցիոնալ զարգացման, ֆինանսական կայունության ամրապնդման և ՄՌ համայնքի համար ժամանակակից, պահանջված ու կայուն ծառայությունների ձևավորման ճանապարհին։

Ծրագիրը/միջոցառումը ֆինանսավորվում է Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) կողմից՝ «Եվրոպա և Եվրասիա տարածաշրջանային աջակցություն ․Դեպի տնտեսական ազատություն և դիմակայունություն նախաձեռնության շրջանակում։