- Օգոստոսի 11, 2026
- Կատեգորիա Հայտարարություններ, Նորություններ

Օգոստոսի 1-ին Հայաստանի ՄՌ Ասոցիացիան անցկացրեց ՄՌ Ակումբ-ռազմավարական խորհրդակցություն Ասոցիացիայի անդամների հետ՝ ՄՌ համայնքի իրական կարիքները, ոլորտի առաջնահերթությունները և Ասոցիացիայի հետագա ռազմավարական ուղղությունները համատեղ ձևակերպելու նպատակով։
Սեսիան անցկացվեց CIPE Europe and Eurasia Regional Support Program-ի շրջանակում իրականացվող «Advancing Private Sector Advocacy and Financial Sustainability of the Armenian HR Association» ծրագրի համատեքստում, որի նպատակն է ուժեղացնել Ասոցիացիայի կազմակերպական կարողությունները, ծառայությունների մոդելը, ֆինանսական կայունությունը և մասնավոր հատվածի շահերի պաշտպանության կարողությունները։
Երեք առանցք՝ մեկ ռազմավարական քննարկում:
Ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանի ղեկավարությամբ մասնակիցները քննարկեցին երեք փոխկապակցված ուղղություն.
ՄՌ համայնքի մարտահրավերներն ու կարիքները
Ի՞նչ խնդիրներ են առավել հաճախ հանդիպում կազմակերպություններում, ի՞նչ գիտելիքների, գործիքների և տվյալների կարիք ունեն ՄՌ մասնագետները, և ի՞նչն է խոչընդոտում ՄՌ-ի՝ որպես բիզնեսի ռազմավարական գործընկերոջ դերի ամրապնդմանը։
Ասոցիացիայի ապագա ծառայություններն ու ձևաչափերը
Որո՞նք են ՄՌ մասնագետների և կազմակերպությունների համար առավել արժեքավոր ծառայությունները՝ ՄՌ ակումբներից և սիմուլյացիոն խաղերից մինչև հետազոտություններ, գործիքներ, մենթորություն, խորհրդատվություն և վարպետաց դասեր։ Քննարկվեց նաև անվճար և վճարովի ծառայությունների հնարավոր համադրությունը։
Մասնագիտական ստանդարտներ, վարքագիծ և էթիկա
Որո՞նք են ոլորտի այն խնդիրներն ու բացերը, որոնք պահանջում են ավելի լայն մասնագիտական երկխոսություն, հետազոտություններ և համագործակցություն բիզնեսի, կրթության, պետական և միջազգային գործընկերների հետ։
Ի՞նչ տվեց խորհրդակցությունը
Քննարկման արդյունքում Ասոցիացիան հավաքագրեց անդամների փորձը, առաջարկություններն ու առաջնահերթությունները՝ դրանք դիտարկելով որպես կարևոր stakeholder input Ասոցիացիայի հետագա ծառայությունների, ծրագրերի և ոլորտային շահերի պաշտպանության ուղղությունների ձևավորման համար։
Այս մոտեցումը հնարավորություն է տալիս Ասոցիացիայի հետագա գործունեությունը կառուցել ՄՌ համայնքի իրական կարիքների հիման վրա և ավելի արդյունավետ ձևակերպել այն ոլորտային հարցերը, որոնք կարող են դառնալ մասնավոր հատվածի հետագա երկխոսության և ջատագովության օրակարգի մաս։
Հայաստանի ՄՌ Ասոցիացիան շարունակելու է անդամների և ոլորտի այլ շահակիցների հետ կառուցվածքային երկխոսությունը՝ զարգացնելով ՄՌ մասնագիտությունը, ամրապնդելով մասնագիտական չափանիշները և ուժեղացնելով Ասոցիացիայի դերը Հայաստանի ՄՌ էկոհամակարգում։
—
Ծրագիրը/միջոցառումը ֆինանսավորվում է Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) կողմից՝ «Եվրոպա և Եվրասիա տարածաշրջանային աջակցություն ․Դեպի տնտեսական ազատություն և դիմակայունություն նախաձեռնության շրջանակում։











