Հարցազրույց Արմեն Քոչարյանի հետ
Յուրաքանչյուր հաջողակ ընկերության պատմության մեջ փոփոխությունը հաճախ աճի գրավականն է: Spark-ի գործադիր տնօրեն Արմեն Քոչարյանը այն սակավաթիվ մարդկանցից է, որոնք դա հասկանում են: Այսօր Spark-ը, որը նախկինում հայտնի էր որպես raiseR, կանգնած է զգալի էվոլյուցիայի առաջ։ Այն, ինչ սկսվեց որպես ՄՌԿ լուծում, վերածվել է ռազմավարության և մարդկանց կառավարման հզոր հարթակի, որն արդեն ոչ միայն ՄՌԿ մասնագետների, այլ կազմակերպությունների ղեկավարների համար է, որոնք ձգտում են ռազմավարության և նպատակների համաձայնեցման։ Այս հարցազրույցում Արմենը պատմում է, թե ինչը հանդիսացավ Spark-ի ռեբրենդավորման շարժառիթը, դրա զարգացումն առաջնորդող տեսլականը և այն արժեքները, որոնք շարունակում են առաջ տանել Spark թիմին:
Ի՞նչն է ոգեշնչել raiseR-ից Spark-ի ռեբրենդին
Ռեբրենդի հիմնական պատճառներից մեկը, որն ուզում եմ ընդգծել, այն է, որ մենք զուտ ՄՌԿ հարթակից անցել ենք բիզնեսի համար ավելի ռազմավարական լուծումների, մասնավորապես ՆՀԱ-ների (OKRs), ռազմավարության քարտեզների և ՀԿՑ-երի (KPIs): Բնականաբար, այս ընթացքում մենք հասկացանք, որ մեր գնորդները ոչ միայն ՄՌԿ թիմերն են և նրանց ղեկավարները, այլև ընկերության տնօրենները: Մենք հասկացանք, որ Spark.work-ն այն անունն է, որն անկասկած ավելի լավ է արտացոլում այն ամենը, ինչով մեր պրոդուկտը օգնում է գործադիր և ՄՌԿ թիմերին հասնել իրենց նպատակներին:
Ռեբրենդինգի մեկ այլ պատճառ էլ raiseR բառի հնչյունական կողմն էր: Երբ խոսում էինք արևմտյան աշխարհի հաճախորդների հետ, նրանց առաջին պատկերացումը ածելին (razor) էր, այլ ոչ թե այն, ինչի հետ մենք ցանկանում էինք, որ մարդիկ կապեն մեր ՄՌԿ պրոդուկտը: Մենք հաճախ ստիպված էինք բացատրել, որ մեր պրոդուկտի անունը լրիվ այլ է ու հասկացանք, որ դա իրական մարտահրավեր էր դառնում, որը պետք է լուծվեր, եթե ուզում էինք մուտք գործել արևմտյան շուկա: Թեև մենք որպես թիմ շատ էինք սիրում raiseR անունը, գիտեինք, որ ժամանակն է այն փոխել:
Ինչպե՞ս է Spark.work անվանումը արտացոլում ապրանքի տեսլականը և ուղղությունը:
Spark-ի տեսլականն է նպաստել բիզնեսների հզորացմանը և առաջնորդել նրանց` թվայնացման ճանապարհին` մարդկանց և ռազմավարության կառավարման հարթակի միջոցով, որը կօգնի նրանց բացահայտել իրենց իրական ներուժը: Եվ այս ճանապարհին յուրաքանչյուր ղեկավար և տնօրեն պետք է հանդես գա որպես փոփոխության առաջնորդ՝ լինելով առաջին «կայծի» հեղինակը, որը կհանգեցնի մեծ արդյունքների, մեծ բեկումների, կրակ և կիրք բորբոքելով մարդկանց սրտերում և մտքերում և կոգևորի հաջորդ մեծ կատարվելիք աշխատանքում, որոնք նրանք միասին, որպես մեկ ամբողջություն, ի կատար կածեն։
Սա մեր խոստումն էր այդ ընկերություններին՝ տալ նրանց գործիք՝ այդ ամենն իրականացնելու համար և նրանց հետ միասին քայլել առաջընթացի և վերափոխման ճանապարհով:
Որո՞նք են Spark.work բրենդի արժեքները և ինչպե՞ս են դրանք ներկայացնում այն ազդեցությունը, որը Դուք ցանկանում եք, որ պրոդուկտն ունենա ձեր հաճախորդների վրա:
Մեր ընկերության արժեքներն են՝
- Թիմային աշխատանք
- Ճկունություն
- Գերազանցություն
- Գաղտնիություն
Մենք չենք խոսում միայն արժեքների մասին, մենք գործում ենք դրանց հիման վրա: Դրանք արտացոլում են ոչ միայն մեր էթոսը, այլև այն, թե ինչպես ենք մենք մոտենում մեր հաճախորդներին:
Որպես ՄՌԿ ոլորտում սկսած ընկերություն, մենք լավ գիտենք թիմերի և թիմային աշխատանքի կարևորությունը հաջողության հասնելու ճանապարհին:
Ճկունությունը մեր գերկարողությունն է։ Որպես տեխնոլոգիական ընկերություն մենք գրկաբաց ընդունում ենք փոփոխությունները: Մենք մշտապես հետևում ենք ոչ միայն տեխնոլոգիայի փոփոխություններին, այլև ընկերությունների կարիքներին և պահանջմունքներին, որոնք նույնպես արագորեն զարգանում են այսօրվա արագընթաց իրականության մեջ:
Այս գործընթացում մենք հավատարիմ ենք որակին և գերազանցությանը, որոնք կարող են տուժել, երբ փորձում եք շատ բաներ արագ անել: Մենք, այնուամենայնիվ, հավատարիմ ենք այն համոզմունքին, որ իսկապես կարող ենք մեծ գործեր իրականացնել մեր հաճախորդների համար՝ արագ և լավ որակով:
Վերջապես, որպես ընկերություն, որն աշխատում է ահռելի քանակությամբ զգայուն տվյալների հետ՝ մարդկանց տվյալներ, կազմակերպությունների տվյալներ, ռազմավարական տվյալներ, մեր ուշադրությունը մշտապես կենտրոնացած է գաղտնիության և անվտանգության վրա, որոնց մենք շատ լուրջ ենք վերաբերում։
Ինչպե՞ս է Spark-ը տարբերում իրեն raiseR-ից և շուկայի այլ մրցակիցներից
Ռեբրենդինգի նախաձեռնությունների մեծ մասի հետևում կա երկու հիմնական պատճառ՝ երբ փոխվում է գնորդի կերպարը, և/կամ երբ նոր խոսք ունես ասելու: Մեզ համար երկուսն էլ առկա էր:
Մենք ավելին ենք քան ժամանակակից ՄՌԿ լուծումը. մենք ստեղծել ենք ծրագրակազմ, որը ոչ միայն լավ է անում ՄՌԿ աշխատանքները, այլ նաև օգնում է ընկերություններին ռազմավարական համաձայնեցման և իրագործման հարցում՝ աջակցելով նրանց որոշումներ կայացնել հիմնված ամբողջական տվյալների վրա, ոչ թե տարբեր բաժիններից ստացված մասնատված տեղեկատվության։ Մենք ընկերության ղեկավարներին տրամադրում ենք ճշմարտության մեկ աղբյուր, որպեսզի նրանք կարողանան իսկապես համահունչ լինել, արդյունավետ կերպով իրականացնել իրենց ընկերության ռազմավարությունը և միասին հասնել ավելիին:
Ի՞նչ կշահեն այս ռեբրենդից հարթակի ներկա և ապագա օգտատերերը
Ռեբրենդով մենք ոչ միայն անվանում ենք փոխում, այլ օգտատերերի նոր փորձառություն ենք բերում: Մենք սկսել ենք անել UX փոփոխություններ ու բարելավումներ, որոնք, վստահ ենք, որ մեր օգտվողները կգնահատեն: Մենք նաև ներդրել ենք ռազմավարության և գործունեության հետ կապված նոր առանձնահատկություններ, որոնք կօգնեն մեր հաճախորդներին ձեռք բերել աննախադեպ հստակություն և կենտրոնացում:
Ի՞նչ հաղորդագրություն ունեք raiseR-ի ներկայիս օգտատերերի համար, երբ նրանք անցնում են Spark-ին:
Մենք գիտենք, որ բոլորս էլ զգացմունքային կապ ունենք raiser-ի և այն արժեքների հետ, որն այն բերում է: Դժվար որոշում էր փոխել, բայց գիտակցված քայլ էր՝ ճիշտ ուղղությամբ: Նոր անվանը ընտելանալուն քիչ ժամանակ կպահանջվի: Բայց նոր անվան հետ միասին կգան նոր հնարավորություններ և ավելի լավ օգտագործելիություն, որոնք կբարելավեն ձեր արդյունավետությունն ու գործընթացները:
Ի՞նչ դեր կխաղա Spark-ը մարդկանց ապագայի և ռազմավարության կառավարման հարցում:
Ամենամեծ դերը կլինի կազմակեպության տեսլականի իրականացման աննախադեպ հստակությունը և տեսանելիությունը թիմի յուրաքանչյուր անդամի համար:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ
Սիրելի՛ հետևորդներ, Հայաստանի ՄՌ Ասոցիացիան պատասխանատվություն չի կրում մեր կայքի ինքնարտահայտվելու այս ազատ հարթակում հրապարակված հոդվածների բովանդակության, լեզվական և տեխնիկական սխալների համար: