Նոր դրամահավաք Նոր Էջ նախագծի համար

📢 Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք Friends of The Armenian Soldier and Family հասարակական կազմակերպության հետ մեր համագործակցության մասին: Կազմակերպությունն ուղղված է հաշմանդամություն ունեցող հայ զինծառայողներին, նրանց և զոհված զինծառայողների ընտանիքներին աջակցելուն:

FASF-ը պաշտոնապես սկսել է նոր արշավ. մինչև 2022 թվականի դեկտեմբերի վերջը հավաքել $50,000 ԱՄՆ դոլար երկու հայկական հասարակական կազմակերպությունների համար, որոնցից մեկը մեր կազմակերպությունն է «Նոր Էջ» նախագծով:

🙏🏽 Հանգանակե՛ք և օգնե՛ք FASF-ին մեզ համար կազմակերպված նոր արշավի մասին լուրերը տարածելու հարցում։ Ձեր օգնությունը շատ գնահատելի է:

Դրամահավաքի մանրամասները.
📅 Վերջնաժամկետ՝ 31 դեկտեմբերի, 2022թ.
🎯 Թիրախային նպատակը՝ $5⃣0⃣0⃣0⃣0⃣USD
👉 Իմացեք ավելին դրամահավաքի մասին և նվիրաբերեք այստեղ՝ https://bit.ly/3y2NwhM