ԳործON. Հաճախորդների սպասարկում

gortson customer care
  • Մայիսի 8, 2021
  • 12:00 - 18:00
  • Առցանց
  • +374 93 58 46 96

Սպասարկումը հաճախորդների հավատարմության որոշիչ գործոններից է: Հաճախորդների փորձառությունը առաջնահերթություն համարող ընկերությունների 80%-ն ունենում է էական եկամուտների աճ: Շուկայական նոր պայմաններում ընկերությունների համար օրեցօր ավելի կարևոր է դառնում հաճախորդամետ և սպասարկման գերազանց հմտություններ ունեցող աշխատակիցների ներգրավումը:
Իսկ, թե ինչպե՞ս տիրապետել հաճախորդների սպասարկման արվեստին ու լինել մրցունակ այդ ոլորտում՝ միասին կպարզենք մայիսի 8-ին գործON-ի անվճար Վեբինար 2. Customer Care-ին, որի ընթացքում հաճախորդների սպասարկման ոլորտի չորս փորձագետ Քեզ հետ կկիսվեն իրենց ունեցած փորձով և գիտելիքներով
Խոսնակների մասին․

  • Լիլիթ Վարդանյան և Դավիթ Վարդանյան

❓ Ինչպե՞ս է արտահայտվում հաճախորդների բարձրորակ սպասարկումը,
❓ Ինչպե՞ս կարող են հաճախորդի սպասումները փոխել շուկան,
❓ Ի՞նչ կարող եք անել Դուք, որպես ընկերություն կամ անհատ Ձեր ոլորտում հաճախորդների լավագույն փորձառություն ապահովելու համար
Այս և մի շարք այլ հարցերի կանդրադառնան IQOS պաշտոնական վաճառակետերի սպասարկման և վաճառքի ղեկավար Լիլիթ Վարդանյանը և IQOS հաճախորդների սպասարկման ու փորձառության պատասխանատու Դավիթ Վարդանյանը Վեբինար 2. Customer Care-ի շրջանակներում:
«Անցում դեպի հաճախորդամետ մոտեցում»
Վեբինարի լեզուն՝ հայերեն:

  • Տատյանա Պետրուխա

Տատյանան ունի 15 և ավելի տարիների փորձ հաճախորդների սպասարկման ոլորտում: Ուկրաինական EVOLVE ընկերության հիմնադիր տնօրենն է և Service Quality Institute-ի կողմից սերտիֆիկացված թրեյներ:
Վեբինարին Տատյանան կխոսի «Հաճախորդամետ աշխատակից. ինչպիսի՞ն է նա» թեմայով ու միասին կպարզենք.
❓ Աշխատակցի դերը հաճախորդամետ ընկերությունում,
❓ Սպասարկման հիմնական սկզբունքները,
❓ Հաճախորդամետ ընկերության աշխատակցի ամենակարևոր հմտությունները:
Վեբինարի լեզուն՝ ռուսերեն

  • Էլիսսար Հաջ Զարվի

Վեբինարի երրորդ խոսնակն է գործարար, Comma Hub-ի հիմնադիր և գործադիր տնօրեն, մարքեթինգի և հաղորդակցության փորձագետ Էլիսսար Հաջ Զարվին, ով ունի ավելի քան 25 տարվա փորձ Մերձավոր Արևելքի և Լիբանանի մասնավոր ու պետական հատվածի առաջատար հաստատությունների համար ռազմավարական ինտեգրված մարքեթինգային հաղորդակցության մշակման մեջ:
«Գերազանցություն հաճախորդների սպասարկման մեջ» թեմայով իր ինտերակտիվ ելույթի ընթացքում Էլիսսարը կօգնի բարելավել մասնակիցների հաճախորդների սպասարկման ունակությունները և կտա արդյունավետ ու օգտակար խորհուրդներ բոլոր տեսակի հաճախորդների սպասարկման համար:
Վեբինարի լեզուն՝ անգլերեն:

Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Լրացրեք Ձեր տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ