ԳործON. Նախագծերի կառավարում

gortson project management
  • Ապրիլի 17, 2021
  • 12:00 - 18:00
  • Առցանց
  • +374 93 58 46 96

Անցնենք #ProjectManagement-ի անվճար վեբինարին:
Այս օրերին Project Management-ն ուղղակի մասնագիտություն չէ, այն հմտություն է, որի շնորհիվ ցանկացած ոլորտում աշխատող մասնագետը կարող է ճիշտ կառավարել աշխատանքային պրոցեսները, լինել ավելի կազմակերպված և կոմպետենտ։ Այդ իսկ պատճառով էլ ԳործON-ի առաջին անվճար վեբինարը հենց այս թեմայով է։
3 հմուտ խոսնակ 6 ժամվա ընթացքում Zoom-ի փակ հարթակում կխոսեն Project Management-ի և այն ճիշտ կիրառելու մասին։
Խոսնակների մասին․

  • Աստղիկ Սահակյան

Ավելի քան 5 տարվա ընթացքում նա անցկացրել է թրեյնինգներ Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Կառավարել է ծրագրային մշակման նախագծեր` ինտեգրելով Agile մոտեցումներ։ Կառավարել է կամրջի կառուցման նախագիծ՝ Հայաստանի և Վրաստանի սահմանին։ Խորհրդակցություն է տրամադրում Հայաստանի ամենամեծ սահմանային անցակետի կառուցման նախագծի համար։ Ավարտել է Հարվարդի բիզնես դպրոցի առաջնորդության ծրագիրը։
Վեբինարի թեման. «Work Breakdown Structure` նախագծերի արդյունավետ կառավարման հիմնական գործիք»:
Վեբինարի լեզուն՝ հայերեն:

  • Յուրի Կազիյ

13 տարում նա ձեռք է բերել բազմակողմանի փորձ բիզնես վերլուծության, մարքեթինգի, ձեռներեցության և կառավարման ոլորտում: 2015-ից հանդես է գալիս որպես SCRUMguides-ի գործընկեր, իսկ 2017-ից՝ որպես սեփական ընկերության՝ agiledrive-ի հիմնադիր: Վեբինարի ընթացքում Յուրին կխոսի պրոդուկտների, գործընթացների և մարդկանց կառավարման Agile մոտեցումների մասին։
Վեբինարն անցնելու արդյունքում մասնակիցները կսովորեն.
✔️ Ինչի համար են ստեղծվել աջայլ մոտեցումները և երբ իմաստ ունի կիրառել դրանք;
✔️ Scrum-ը՝ որպես ամենապոպուլյար աջայլ-ֆրեյմվորք;
✔️ Պրոդուկտային և գործընթացային լիդերությունը Scrum-ում՝ պրոդուկտի սեփականատիրոջ և Scrum Master- ի դերերը։
Վեբինարի լեզուն` ռուսերեն։

  • Ադամ Ամբրոզի

Ադամը բազմաթիվ պարգևատրումներ ստացած ռազմավարությունների ղեկավար էր, որն այժմ դարձել է ձեռնարկատեր տեխնոլոգիաների ոլորտում, նորարարությունների ստրատեգիստ:
Վերջին 10 տարվա ընթացքում նրա օգնությամբ զարգացել են այնպիսի կազմակերպությունների հաջողված թիմեր, ինչպիսիք են Lidl International-ը, Naspers Group-ը, Audi-ն, Etisalat-ը, Եվրոպական հանձնաժողովը: Hyper Island-ի շրջանավարտ լինելով՝ ապրել է 9 երկրում՝ իր մասնագիտական ​​կյանքը կենտրոնացնելով մշակութային ուսումնասիրության և միջմշակութային թիմերի զարգացման շուրջ:
Վեբինարի ընթացքում Ադամը կխոսի Agile թիմի կառուցման և ղեկավարման մասին։
Վեբինարի լեզուն` անգլերեն։

Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Լրացրեք Ձեր տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ