HR OpenUP Արփի Կարապետյանի հետ
OpenUP-ը վերադառնում է
Նոր ձևաչափով։ Ավելի բաց։ Ավելի անկեղծ։ Ավելի խորքային։
Այս անգամ մասնագիտական ՄՌ համայնքի համար։
HR OpenUP-ը ներգրավվածության, համատեղ մտածելու, հարցադրելու և փորձը վերաիմաստավորելու միջավայր է, որտեղ յուրաքանչյուր ներկա անձ դառնում է քննարկման ակտիվ մասնակից։ Արփի Կարապետյանի հետ միասին կանդրադառնանք HR ոլորտի արդիական թեմաներին՝ դիտարկելով դրանք տարբեր տեսանկյուններից, բացահայտելով դրանց իրական ազդեցությունն ու ժամանակակից տենդենցները։
Առաջին հանդիպման թեման՝ Մոտիվացիա
Ի՞նչն է այսօր, իրականում, մոտիվացնում աշխատողներին, և դեպի ուր է գնում ժամանակակից աշխարհը։ Արդյո՞ք մոտիվացիան կառավարվող գործընթաց է, թե՞ այն ձևավորվում է միջավայրի, արժեքների և առաջնորդության խաչմերուկում։ Ինչպե՞ս են փոխվում մոտիվացիայի գործիքներն ու մոտեցումները ժամանակի հետ։
Հանդիպման ընթացքում Արփի Կարապետյանը հարց ու պատասխանի, ուղղորդված քննարկումների և ինտերակտիվ մեթոդների միջոցով կբացի թեման՝ ներգրավելով բոլոր ներկաներին և ձևավորելով բազմակողմանի, խորքային և կիրառելի վերլուծություն։
Այս ձևաչափում դիտորդներ չկան․ կան մարդիկ, ովքեր մտածում են, կիսվում, հարցնում և վերանայում իրենց մոտեցումները։
Եթե ցանկանում եք լինել միջավայրում, որտեղ խոսակցությունը ձևավորվում է հենց ձեր մասնակցությամբ, իսկ յուրաքանչյուր միտք կարող է դառնալ նոր դիտանկյուն, ապա այս հանդիպումը ձեզ համար է։
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ
- Տեղերը սահմանափակ են՝ 25 մասնակից
- ️Նախապատվությունը տրվելու է Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի անդամներին
- Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի «1, 2, 3 Աստղ» անդամների համար մուտքն անվճար է
- Ոչ անդամների համար մասնակցության վճարը կազմում է 8000 ՀՀ դրամ