տեխնիկական ձեռնարկատիրություն․ ՎերաԶԻՆՈւՄ

tech entrepreneurship
  • Հունվարի 22, 2021
  • 19:00 - 20:00
  • Live Conversation
  • +37494584696

Հունվարի 22-ին FB Live միացմամբ կզրուցենք Embry Tech-ի համահիմնադիր Սարգիս Կարապետյանի հետ, որը կխոսի տեխնիկական ձեռնարկատիրության և դրա փոխակերպման հնարավոր միտումներ մասին։

Քննարկվելու են հետևյալ հարցերը․

  • Ի՞նչ պետք է սովորեն տեխ․ ձեռնարկատերերը:
  • Որո՞նք են այս մասնագիտության համար ամենից կարևոր հմտությունները։
  • Ի՞նչ սպասել ապագայում:

Սարգիսը ղեկավարում է Embry Tech տեխնոլոգիական ստարտափը, որտեղ համահիմնադիր է իր կյանքի և բիզնեսի գործընկերոջ հետ: Embry Tech – ում նրանք ստեղծել են արտոնագրված տեխնոլոգիա, որն օգնում է մարդկանց կառավարել մարմնի քաշը և առողջ կյանք վարել: Վերջին 3 տարիների ընթացքում նրանք ներգրավել են հինգ հարյուր հազար դոլարի ներդրում՝ Վենչուրային հիմնադրամների և ներդրողների կողմից հիմնականում ԱՄՆ-ից:

Վերջին 15 տարիներին զբաղվել է hardware and software engineering-ի տարբեր ուղղություններով:

Զրույցը կվարի Արփի Կարապետյանը (www.arpikarapetyan.com), լեզուն` հայերեն:

Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Լրացրեք Ձեր տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ