Կարևոր հարցեր ոլորտից
-
Հարց 98. Ներառվու՞մ է աշխատողի համար սահմանված փորձաշրջանի ժամկետում կողմերի համաձայնությամբ չվճարվող արձակուրդի ժամանակահատվածը:
Ճիշտ պատասխանն է՝ ոչ, չի ներառվում Մեկնաբանություն․ Հոդված 92. ՀՀ Աշխատանքային օրենսգիրք Փորձաշրջանի ժամկետը …………. 3. Փորձաշրջանի համար սահմանված ժամկետում չեն ներառվում աշխատանքից աշխատողի բացակայության հետևյալ ժամանակահատվածները. 1) կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված ժամանակահատվածը. 2) կողմերի համաձայնությամբ (ներառյալ` չվճարվող) արձակուրդի ժամանակահատվածը…………………. ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ
Հունիսի 8, 2023 կարդալ ավելին -
Հարց 97. Աշխատանքի հիմնական վայրից 30 կիլոմետրից ավելի հեռավորությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում այլ վայր մեկնելու և նույն օրը վերադառնալու դեպքում գործուղման մեկնած աշխատողին ի՞նչ ծախսեր են հատուցվում:
Ճիշտ պատասխանն է՝ օրապահիկը և ճանապարհածախսը Մեկնաբանություն․ 29.12.2005 թ. N 2335-Ն ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԵԿՆԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 1. Սույն կարգով սահմանվում են գործուղման մեկնած աշխատողներին գործուղման ծախսերի հատուցման հետ կապված հարաբերությունները: (1-ին կետը փոփ. 10.01.13 N 8-Ն, 27.04.17
Հունիսի 1, 2023 կարդալ ավելին -
Հարց 96. ՀՀ աշխատանքային օրենսդրությունը տարածվու՞մ է օտարերկրյա գործատուների և ՀՀ-ում մշտապես չբնակվող աշխատողների միջև ծագած աշխատանքային հարաբերությունների վրա, եթե աշխատողները գործատուի հանձնարարությամբ աշխատանք են կատարում ՀՀ-ում:
Ճիշտ պատասխանն է՝ ոչ, չի տարածվում Մեկնաբանություն․ Հոդված 7. ՀՀ Աշխատանքային օրենսգիրք Աշխատանքային օրենսդրության գործողության ոլորտը 5. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությունը և այլ նորմատիվ իրավական ակտերը չեն տարածվում օտարերկրյա գործատուների և Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող աշխատողների միջև ծագած աշխատանքային հարաբերությունների վրա, անկախ այն հանգամանքից, որ աշխատողները գործատուի հանձնարարությամբ աշխատանք են կատարում Հայաստանի Հանրապետությունում:
Մայիսի 12, 2023 կարդալ ավելին
Վերջին գրառումները
-
EAPM վեբինար ՄՌ մասնագետի միջազգային օրվան ընդառաջ
Ապրիլի 19, 2024 կարդալ ավելին -
Հեռավար աշխատանքի կիրառման պրակտիկան
Մարտի 29, 2024 կարդալ ավելին
Ինչպե՞ս չմեռնել ձանձրույթից կամ հակաթույն, որի մասին թրեյներները լռում են
-
Ապրիլի 25, 2024
-
16:30 - 19:30
-
Արամի փ․ 80, 3-րդ հարկ, ք․ Երևան
ՄՌ միջազգային օր
-
Մայիսի 20, 2024
-
18:30 - 22:00
-
Բեսթ Վեսթերն Փլաս Կոնգրես հյուրանոց, ք․ Երևան Իտալիայի փող, 1 շենք
The Science of Leadership | 12th Annual Regional Conference
-
Հոկտեմբերի 4, 2024
-
Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր