ՀՀ Պարետատան պարզաբանումները ՄՌ Ասոցիացիայի հարցերին

Հարգելի՛ ընկերներ և գործընկերներ,

Ս.թ. մայիսի 6-ին առցանց եղանակով տեղի է ունեցել Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի անդմաների հանդիպում, որը նվիրված էր արտակարգ դրության պայմաններում աշխատանքների կազմակերպմանը և անձնակազմի անվտանգության ապահովմանը, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելմանը:

Հանդիպման ընթացքում պարզաբանվել են թեմային առնչվող բազմաթիվ հարցեր, այնուամենայնիվ որոշ հարցեր ունեին լրացուցիչ պարզաբանման կարիք, ինչի համար էլ Հայաստանի ՄՌ Ասոցիացիան դիմել էր ՀՀ փոխվարչապետ պարոն Տիգրան Ավինյանի աջակցությանը։

Ստորև ներկայացնում ենք լրացուցիչ պարզաբանման կարիք ունեցող հարցերը․

  1. ՀՀ պարետի մայիսի 3-ի թիվ 63 որոշմամբ սահմանվում է գործատուի պարտավորությունը՝ ապահովելու աշխատողների անվտանգ տեղափոխումն աշխատավայր և հետադարձ (Հավելված 3-ի 1 կետի 3 ենթակետ) փակ արտադրական տարածքում տնտեսական գործունեություն ծավալելու դեպքում: Հստակ չեն արտակարգ դրության պայմաններում, երբ քաղաքային տրանսպորտը չի աշխատում, տնտեսական մյուս ոլորտների համար աշխատողների տեղափոխման հետ կապված գործատուի պարտավորությունները:
    Հարց. Արտակարգ դրության պայմաններում, երբ չի աշխատում քաղաքային տրանսպորտը, գործատուն աշխատողներին տեղափոխման հետ կապված ի՞նչ պարտավորություններ ունի, և ո՞ր իրավական ակտով են կարգավորված այդ պարտավորությունները տնտեսական գործունեության տարբեր ոլորտների համար:
  2. Համաձայն ՀՀ պարետի մայիսի 3-ի թիվ 63 որոշման, առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է գործատուն, սակայն հստակ չեն աշխատողների առողջության վերաբերյալ գործատուի կողմից տեղեկությունների ստացման եղանակները:
    Հարց. Արդյո՞ք գործատուն իրավունք ունի պահանջել աշխատողից ներկայացնել տեղեկանք առողջության կամ կոնտակտավոր անձ հանդիսանալու կարգավիճակի վերաբերյալ:
  3. ՀՀ պարետի մայիսի 3-ի թիվ 63 որոշման 7-րդ կետով սահմանվում են որոշման կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինները: Այնուամենայնիվ, հստակ չեն գործատուի համար ծագող իրավական հետևանքները որոշման պահանջները խախտելու դեպքում:
    Հարց. Ո՞ր իրավական ակտով է կարգավորվում գործատուի պատասխանատվության շրջանակը ՀՀ պարետի մայիսի 3-ի թիվ 63 որոշման պահանջները խախտելու դեպքում:
  4. Պարապուրդի ժամանակ վճարումը կարգավորվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186 հոդվածով: ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 29 ապրիլի, 2020թ. թիվ 236-Ն օրենքով կատարվել են փոփոխություններ նաև պարապուրդի վճարման կարգում: Այնուամենայնիվ հստակ չէ, թե ինչպես է կարգավորվում գործատուի պարտավորությունը կորոնավիրուսային հիվանդության բարձր ռիսկային խմբում գտնվող աշխատողներին պարապուրդի ժամանակ վճարելու առումով՝ վերջիններիս աշխատանքի չներգրավելու դեպքում:
    Հարց. Արդյո՞ք գործատուն ունի պարտավորություն վճարել բարձր ռիսկային խմբում գտնվող աշխատողներին պարապուրդի համար՝ վերջիններիս առողջությունը չվտանգելու նպատակով նրանց աշխատանքի չներգրավելու դեպքում, և ո՞ր իրավական ակտով են կարգավորվում գործատուի՝ վերը նշված պարտավորությունները:

Եվ վերջապես, որպես առաջարկ խնդրել էինք դիտարկել գործատուին առողջապահության տվյալների բազային հասանելիություն տրամադրելու հնարավորությունը, բացառապես իր աշխատողների տվյալների մասով: Մի կողմից սա հնարավորություն կտա պարզել աշխատողների՝ կորոնավիրուսային հիվանդության վարակակիր կամ կոնտակտավոր անձ հանդիսանալը և ապահովել մյուսների անվտանգությունը: Մյուս կողմից հնարավոր կլինի պարզել այն աշխատողների ցանկը, որոնք գտնվում են բարձր ռիսկային խմբում, ինչի համար գործատուն այսօր չունի հնարավորություն, եթե աշխատողը ինքը չի տրամադրում տվյալներ (բացառությամբ տարիքը):

Ստորև ներկայացնում ենք Պարետատան կողմից ստացված պատասխանը․