ՄՌ Էքսպո 2022

Մեր գործընկեր The Benefit ընկերությունը հրավիրում է ՄՌ մասնագետներին հոկտեմբերի 27-ին կայանալիք HR Expo 2022-ին:

🤩 Առաջին և ամենամեծ ՄՌ ցուցահանդեսը ՄՌ մասնագետներին և լուծումներ առաջարկող ընկերություններին միմյանց հետ կապելու նպատակ ունի, որպեսզի ներկայացվեն նորարարական ապրանքներ և ծառայություններ, որոնք օգնում են ամենօրյա ՄՌ կառավարումն ավելի արագ և արդյունավետ դարձնել:

Բացի այդ, կքննարկվեն People Operations-ի կարևոր թեմաներն ու խոցելի կետերը: Եւ իհարկե, դուք հնարավորություն կունենաք զրուցելու ընկերների և գործընկերների հետ:

📍 Էքսպոն տեղի կունենա հոկտեմբերի 27-ին ժ․17:30 Կոնգրես հյուրանոցում։

Մուտքն ազատ է, գրանցվեք այստեղ՝

https://www.eventbrite.com/e/hr-expo-2022-tickets-419086096797