«Մարտական գործողություններին մասնակցած քաղաքացիների վերադարձը աշխատանքի» ծրագիր

Հարգելի գործընկերներ,

Ելնելով երկրում ստեղծված իրավիճակից Հայաստանի ՄՌ Ասոցիացիան Society for Human Resource management (SHRM)-ի հետ համագործակցությամբ նախաձեռնել է ՄՌ մասնագետների համար նախատեսված որակավորման ԱՆՎՃԱՐ «Մարտական գործողություններին մասնակցած քաղաքացիների վերադարձը աշխատանքի» ծրագիրը:

Թեմա՝ «Մարտական գործողություններին մասնակցած քաղաքացիների հավաքագրումը, աշխատանքի ընդունումը, պահպանումը և ներգրավումը»

Ում համար է նախատեսված՝ Մարդկային Ռեսուրսների մասնագետների, հավաքագրման մասնագետների, գործատուների

Արժեքը՝ Անվճար

Տևողությունը՝ 10 ժամ

Լեզուն՝ Անգլերեն

Այս ծրագիրը կուսումնասիրի և կանդրադառնա ազատամարտիկների հավաքագրման բիզնես իրավիճակին և կձևակերպի լավագույն փորձերը այն գործատուների համար, որոնք ցանկանում են հավաքագրել, աշխատանքի ընդունել և ներգրավել աշխատանք փնտրող աշխատակիցներին։

Այս որակավորմն ծրագրի շնորհիվ Դուք հնարավորություն կստանաք․

  • Բացահայտել այն արժեքները, որոնք հմտացած ազատամարտիկները բերում են քաղաքացիական կյանք (աշխատատեղ);
  • Հատուկ վերաբերմունք ցուցաբերելու շնորհիվ տաղանդների ներգրավում, հավաքագրում և պահպանում։

* Եթե Դուք SHRM-CP կամ SHRM-SCP որակավորում ունեք, ապա անցնելով այս դասընթացը ձեռք կբերեք 10 կրեդիտ վերորակավորման ճանապարհին։

Բոլոր հետաքրքրվածները և գրանցվել ցանկացողները կարող են մեզ հետ կապ հաստատել գրելով [email protected] էլ․փոստի հասցեին կամ զանգահարելով +374 94 584696 հեռախոսահամարին: