-
Հարց 98. Ներառվու՞մ է աշխատողի համար սահմանված փորձաշրջանի ժամկետում կողմերի համաձայնությամբ չվճարվող արձակուրդի ժամանակահատվածը:
Ճիշտ պատասխանն է՝ ոչ, չի ներառվում Մեկնաբանություն․ Հոդված 92. ՀՀ Աշխատանքային օրենսգիրք Փորձաշրջանի ժամկետը …………. 3. Փորձաշրջանի համար սահմանված ժամկետում չեն ներառվում աշխատանքից աշխատողի բացակայության հետևյալ ժամանակահատվածները. 1) կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված ժամանակահատվածը. 2) կողմերի համաձայնությամբ (ներառյալ` չվճարվող) արձակուրդի ժամանակահատվածը…………………. ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ
Հունիսի 8, 2023 -
Հարց 97. Աշխատանքի հիմնական վայրից 30 կիլոմետրից ավելի հեռավորությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում այլ վայր մեկնելու և նույն օրը վերադառնալու դեպքում գործուղման մեկնած աշխատողին ի՞նչ ծախսեր են հատուցվում:
Ճիշտ պատասխանն է՝ օրապահիկը և ճանապարհածախսը Մեկնաբանություն․ 29.12.2005 թ. N 2335-Ն ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԵԿՆԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 1. Սույն կարգով սահմանվում են գործուղման մեկնած աշխատողներին գործուղման ծախսերի հատուցման հետ կապված հարաբերությունները: (1-ին կետը փոփ. 10.01.13 N 8-Ն, 27.04.17
Հունիսի 1, 2023 -
Հարց 96. ՀՀ աշխատանքային օրենսդրությունը տարածվու՞մ է օտարերկրյա գործատուների և ՀՀ-ում մշտապես չբնակվող աշխատողների միջև ծագած աշխատանքային հարաբերությունների վրա, եթե աշխատողները գործատուի հանձնարարությամբ աշխատանք են կատարում ՀՀ-ում:
Ճիշտ պատասխանն է՝ ոչ, չի տարածվում Մեկնաբանություն․ Հոդված 7. ՀՀ Աշխատանքային օրենսգիրք Աշխատանքային օրենսդրության գործողության ոլորտը 5. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությունը և այլ նորմատիվ իրավական ակտերը չեն տարածվում օտարերկրյա գործատուների և Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող աշխատողների միջև ծագած աշխատանքային հարաբերությունների վրա, անկախ այն հանգամանքից, որ աշխատողները գործատուի հանձնարարությամբ աշխատանք են կատարում Հայաստանի Հանրապետությունում:
Մայիսի 12, 2023 -
Հարց 95. Ընտանիքի հիվանդ չափահաս անդամի խնամքի անհրաժեշտության դեպքում` քանի՞ օրվա խնամքի նպաստ է տրվում:
Ճիշտ պատասխանն է՝ 7 օրացուցային օրվա ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից Մեկնաբանություն․ Հոդված 12. ՀՀ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ Վարձու աշխատողին տրվող ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստը 1. Վարձու աշխատողին ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ է տրվում` 1) տնային (ամբուլատոր) պայմաններում ընտանիքի հիվանդ չափահաս անդամի խնամքի անհրաժեշտության դեպքում` 7 օրացուցային
Մայիսի 4, 2023 -
Հարց 94. Ո՞ր նորմերն են կիրառվում՝ եթե ՀՀ միջազգային պայմանագրով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են ՀՀ Աշխատանքային օրենսգրքով:
Ճիշտ պատասխանն է՝ Միջազգային պայմանագրերը Մեկնաբանություն․ Հոդված 9. ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենսգրքով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը: ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ
Ապրիլի 18, 2023 -
Հարց 93. Գործատուն ունի՞ իրավունք աշխատողից պահել կամ գանձել օրենքի սխալ կիրառմամբ հաշվարկված և ավել վճարված աշխատավարձը։
Ճիշտ պատասխանն է՝ չունի իրավունք Մեկնաբանություն․ Հոդված 213. ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ 3. Չի թույլատրվում աշխատողից պահել կամ գանձել օրենքի սխալ կիրառմամբ հաշվարկված և ավել վճարված աշխատավարձը, բացառությամբ հաշվարկային մեխանիկական սխալների դեպքերի: ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ
Մարտի 30, 2023 -
Հարց 92. Ինչպե՞ս է վճարվում ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակը, եթե աշխատողի աշխատավարձը համապատասխան է ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձին։
Ճիշտ պատասխանն է՝ պահպանվում է աշխատավարձը 100%-ով Մեկնաբանություն․ Հոդված 186. ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ Վճարումը պարապուրդի ժամանակ 1. Եթե ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակ աշխատողին չի առաջարկվում նրա մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող այլ աշխատանք, որը նա կարող էր կատարել առանց իր առողջությանը վնաս պատճառելու, ապա աշխատողին պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչև պարապուրդը նրա միջին ժամային
Մարտի 16, 2023 -
Հարց 91. Աշխատողը ամենամյա արձակուրդում գտնվելու ժամանակ արձակուրդ կուտակու՞մ է։
Ճիշտ պատասխանն է՝ այո Մեկնաբանություն․ Հոդված 165 ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ Ամենամյա արձակուրդի համար անհրաժեշտ աշխատանքային ստաժը Աշխատանքային տարում, որի համար տրամադրվում է ամենամյա արձակուրդ, ներառվում են` 1) փաստացի աշխատած ժամանակահատվածը. 2) այն ժամանակահատվածը, որի ընթացքում, օրենսդրությանը համապատասխան, պահպանվում են աշխատողի աշխատատեղը (պաշտոնը) և աշխատավարձը` ամբողջությամբ կամ մասամբ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածով
Փետրվարի 22, 2023 -
Հարց 90. Գործատուն իր միջոցների հաշվին պայմանագրային հիմունքներով քանի՞ ամիս տևողությամբ ուսուցում կարող է կազմակերպել աշակերտների կամ աշխատանքի ընդունվող անձանց համար։
Ճիշտ պատասխանն է՝ մինչև վեց ամիս Մեկնաբանություն․ Հոդված 14. ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ Հոդված 201.1. Գործատուի կողմից մասնագիտական ուսուցումը 1. Գործատուն իր միջոցների հաշվին իրավունք ունի կազմակերպությունում կամ այլ վայրում պայմանագրային հիմունքներով կազմակերպելու աշակերտների կամ աշխատանքի ընդունվող անձի մասնագիտական ուսուցում մինչև վեց ամիս տևողությամբ՝ ուսուցման ընթացքում աշակերտին վճարելով կրթաթոշակ` առնվազն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով:
Փետրվարի 16, 2023 -
Հարց 89. Պարտավո՞ր է գործատուն փոխհատուցել աշխատողին օդային ուղևորության դեպքում մեկնման ապահովագրության գծով կատարվող ծախսերը։
Ճիշտ պատասխանն է՝ այո, պարտավոր է, 100% չափով Մեկնաբանություն․ Հոդված 14. ՀՀ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 29 դեկտեմբերի 2005 թվականի N 2335-Ն ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԵԿՆԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ․․․ՄԱՍԻՆ (Վերնագիրը փոփ. 10.09.09 N 1079-Ն) II. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ …. 14. Ճանապարհածախսի հետ
Փետրվարի 9, 2023 -
Հարց 88. Ի՞նչ չափի արձակման նպաստ է վճարում գործատուն աշխատողին, եթե նրա պայմանագիրը լուծվել է աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու դեպքում։
Ճիշտ պատասխանն է՝ մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով Մեկնաբանություն․ Հոդված 129. ՀՀ Աշխատանքային օրենսգիրք Արձակման նպաստը 1. Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն աշխատողին վճարում է արձակման նպաստ նրա մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով, ․․․ Հոդված 113. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ
Փետրվարի 1, 2023 -
Հարց 87. Աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում.Գործատուն քանի՞ օր առաջ պետք է ծանուցի աշխատողին աշխատանքային պայմանագրի լուծման մասին։
Ճիշտ պատասխանն է՝ 8 ժամը Մեկնաբանություն․ Հոդված 113. ՀՀ Աշխատանքային օրենսգիրք Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ 1. Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ 6) աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում. Հոդված 123. Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծումը
Հունվարի 25, 2023 -
Հարց 86. Առավելագույնը քա՞նի ժամ կարող է կազմել իրար հաջորդող երկու օրվա ընթացքում արտաժամյա աշխատանքը, եթե այն սահմանվել է տեխնոլոգիական վթարի հետևանքները վերացման համար:
Ճիշտ պատասխանն է՝ 8 ժամը Մեկնաբանություն․ Հոդված 145. ՀՀ Աշխատանքային օրենսգիրք 1. Արտաժամյա աշխատանքը թույլատրվում է հետևյալ բացառիկ դեպքերում, եթե` 1) կատարվում է պետության պաշտպանության, այդ թվում՝ պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրման գործընթացի շրջանակներում, ինչպես նաև տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ
Հունվարի 18, 2023 -
Հարց 85. Ու՞մ է պատկանում Աշխատողի աշխատանքի արդյունքում ստեղծված ցանկացած տվյալ կամ գյուտի սեփականության հեղինակային իրավունքը։
Ճիշտ պատասխանն է՝ Գործատուին Մեկնաբանություն․ Հոդված 1149. ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք Ծառայողական գյուտերը, ծառայողական արդյունաբերական դիզայնները (վերնագիրը խմբ. 03.03.21 ՀՕ-111-Ն) 1. Ծառայողական պարտականությունների կամ գործատուի առաջադրանքը կատարելու ընթացքում աշխատողի ստեղծած գյուտի, արդյունաբերական դիզայնի (ծառայողական գյուտի, ծառայողական արդյունաբերական դիզայնի) նկատմամբ իրավունքը պատկանում է գործատուին, եթե նրանց միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ: ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ
Հունվարի 12, 2023 -
Հարց 84. Ինչպե՞ս է վարձատրվում աշխատողը ժամանակավոր այլ աշխատանքի փոխադրման դեպքում, եթե աշխատողից անկախ պատճառներով նրա աշխատավարձը նվազում է։
Ճիշտ պատասխանն է՝ վարձատրությունը կատարվում է կատարված աշխատանքին համապատասխան Մեկնաբանություն․ Հոդված 106. ՀՀ Աշխատանքային օրենսգիրք Աշխատանքի պայմանների ժամանակավոր փոփոխումը հատուկ դեպքերում 1. Գործատուն իրավունք ունի անհատական իրավական ակտի հիման վրա աշխատողին մինչև մեկ ամիս ժամկետով նույն աշխատավայրում փոխադրելու աշխատանքային պայմանագրով չնախատեսված այլ աշխատանքի և (կամ) նույն ժամկետով փոփոխելու աշխատանքային պայմանագրի սույն օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին
Դեկտեմբերի 15, 2022 -
Հարց 83. Պայմանագրով Աշխատողի համար սահմանվել է 3 ամիս փորձաշրջան, սակայն 1,5 ամիս աշխատելուց հետո աշխատողը գործատուների փոխադարձ համաձայնությամբ փոխադրվում է այլ աշխատանքի և նշանակվում է ավելի բարձր պաշտոնի։ Այս դեպքում փորձաշրջանը շարունակվո՞ւմ է, թե՞ ոչ։
Ճիշտ պատասխանն է՝ ոչ, չի շարունակվում Մեկնաբանություն․ Հոդված 91. ՀՀ Աշխատանքային օրենսգիրք Փորձաշրջանը աշխատանքային պայմանագիր կնքելիս՝ 3. Փորձաշրջան չի կարող նախատեսվել, եթե աշխատանքի են ընդունվում` 1) տասնութ տարին չլրացած անձինք. 2) ընտրովի պաշտոն զբաղեցնողները, ինչպես նաև պաշտոնի նշանակման համար որակավորման քննություններ հանձնած կամ գործատուի մոտ կամ գործատուի նախաձեռնությամբ այլ վայրում ուսուցում անցած անձինք. 3) գործատուների
Դեկտեմբերի 9, 2022 -
Հարց 82. Ինպե՞ս է փոխհատուցվում այն ժամանակահատվածը, որի ընթացքում աշխատողը հրաժարվել է աշխատել անհատական պաշտպանության միջոցների բացակայության պատճառով։
Ճիշտ պատասխանն է՝ վճարվում է նրա միջին աշխատավարձը Մեկնաբանություն․ Հոդված 206. ՀՀ Աշխատանքային օրենսգիրք Այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը հիմնավորված պատճառաբանությամբ հրաժարվել է աշխատանք կատարելուց` կապված անվտանգության ապահովման և առողջության համար վտանգի առկայության, աշխատանքի անվտանգ կատարման ուսուցում չանցնելու, անհատական ու կոլեկտիվ պաշտպանության միջոցների բացակայության հետ, աշխատողին վճարվում է նրա միջին աշխատավարձը, որի հաշվարկման համար
Նոյեմբերի 30, 2022 -
Հարց 81. Աշխատողը ի՞նչ ժամանակահատվածում կարող է դիմել դատարան աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում։
Ճիշտ պատասխանն է՝ երկու ամսվա ընթացքում Մեկնաբանություն․ Հոդված 265. ՀՀ Աշխատանքային օրենսգիրք Աշխատանքային պայմանագրի վերաբերյալ վեճերը 1. Աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում․․․ ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ
Նոյեմբերի 23, 2022 -
Հարց 80. Կազմակերպության լուծարման դեպքում պահպանվու՞մ է հղիության և ծննդաբերության նպատակային արձակուրդում գտնվող աշխատողի աշխատատեղը:
Ճիշտ պատասխանն է՝ ոչ, չի պահպանվում Մեկնաբանություն․ Հոդված 171. ՀՀ Աշխատանքային օրենսգիրք Նպատակային արձակուրդի տեսակները Նպատակային են համարվում` 1) հղիության և ծննդաբերության արձակուրդը. Նպատակային արձակուրդի ժամանակ պահպանվում է աշխատողի աշխատատեղը, բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքի: ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ
Նոյեմբերի 17, 2022 -
Հարց 79. Քա՞նի օրով և ինչպիսի արձակուրդ է տրամադրվում նորածնի հորը:
Ճիշտ պատասխանն է՝ 5 աշխատանքային օր տևողությամբ վճարովի արձակուրդ Մեկնաբանություն․ Հոդված 176.1. ՀՀ Աշխատանքային օրենսգիրք Հայրության արձակուրդը 1. Երեխայի ծնվելու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, նորածնի հոր ցանկությամբ տրամադրվում է հինգ աշխատանքային օր տևողությամբ վճարովի արձակուրդ, որի յուրաքանչյուր օրվա համար գործատուն վճարում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով: (176.1-ին հոդվածը լրաց. 16.09.20 ՀՕ-415-Ն) ՏԵՍՆԵԼ
Նոյեմբերի 9, 2022 -
Հարց 78. Ինչ՞ վարչական տույժ է նախատեսված աշխատանքի առողջ և անվտանգ կատարման պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգերը խախտելը։
Ճիշտ պատասխանն է՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 50-պատիկի չափով Մեկնաբանություն․ Հոդված 961. ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ Աշխատանքի առողջ և անվտանգ կատարման պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգերը խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ
Նոյեմբերի 4, 2022 -
Հարց 77. Ինչ՞ վարչական տույժ է նախատեսված մինչև տասնութ տարեկան անձին աշխատանքային օրենսդրությամբ արգելված աշխատանքներում ներգրավելը:
Ճիշտ պատասխանն է՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով: Մեկնաբանություն․ Հոդված 41.6 ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Աշխատանքի ընդունելու կամ թույլատրելու պահանջները խախտելը 1. Գործատուի կողմից մինչև տասնվեց տարեկան անձին օրենքով նախատեսված պահանջների խախտումով աշխատանքի ընդունելը կամ ներգրավելը կամ մինչև տասնութ տարեկան անձին աշխատանքային օրենսդրությամբ արգելված աշխատանքներում ներգրավելը կամ թույլատրելը կամ հղի կամ մինչև մեկ
Հոկտեմբերի 28, 2022 -
Հարց 76. Ի՞նչ ժամկետում աշխատողը իրավունք ունի դիմելու դատարան աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում:
Ճիշտ պատասխանն է՝ երկու ամսվա ընթացքում Մեկնաբանություն․ Հոդված 265 ՀՀ Աշխատանքային օրենսգիրք Աշխատանքային պայմանագրի վերաբերյալ վեճերը` 1. Աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի
Հոկտեմբերի 19, 2022 -
Հարց 75. ՀՀ աշխատող օտարերկրյա քաղաքացին արդյոք ունի՞ նպաստի իրավունք:
Ճիշտ պատասխանն է՝ այո, ունի։ Մեկնաբանություն․ Հոդված 5 Ժամանակավոր անաշխատունակության նպաստներ մասին» ՀՀ օրենք Անհրաժեշտ է ղեկավարվել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստներ մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի դրույթներով, ըստ որի` օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը օրենքով սահմանված նպաստի իրավունք ունի ՀՀ քաղաքացուն հավասար` օրենքով սահմանված կարգով սոցիալական վճարներ կատարած լինելու դեպքում: ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ
Հոկտեմբերի 12, 2022 -
Հարց 74. ՀՀ օրենսգրքերի, օրենքների, ՀՀ Նախագահի հրամանագրերի,առանձին իրավաբանական անձանց ակտերում, որպես հաշվարկային հիմք ի՞նչ գումար է կիրառվում:
Ճիշտ պատասխանն է՝ 1000 դրամը Մեկնաբանություն․ Հոդված 3 ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության օրենսգրքերի, օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումների, նախարարությունների և գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, առանձին իրավաբանական անձանց ակտերի իմաստով որպես հաշվարկային հիմք չի կարող ընդունվել սույն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը: Նշված ակտերում որպես
Հոկտեմբերի 5, 2022 -
Հարց 73. Ինչպե՞ս վճարել հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային օրերին կատարած աշխատանքը, եթե աշխատողը որպես փոխհատուցում ընտրել է հանգստյան օր:
Ճիշտ պատասխանն է՝ այս դեպքում վճարման ենթակա չէ Մեկնաբանություն․ Հոդված 185 ՀՀ Աշխատանքային օրենսգիրք Աշխատանքի վարձատրությունը հանգստյան և ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին 1. Հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, կողմերի համաձայնությամբ վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով,
Սեպտեմբերի 14, 2022 -
Հարց 72. Ինչ՞ տույժ/տուգանք է նախատեսվում` յուրաքանչյուր չձևակերպված աշխատողի համար, եթե առանց գրանցման հայտի աշխատողների քանակը գերազանցում է ինը:
Ճիշտ պատասխանն է՝ տուգանք՝ 600.000 դրամի չափով Մեկնաբանություն․ Հոդված 412 ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպելը և (կամ) սահմանված ժամկետում աշխատողի համար գրանցման հայտ չներկայացնելը 1. Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և գրավոր պայմանագրի բացակայության) և (կամ)
Օգոստոսի 31, 2022 -
Հարց 71. Ո՞վ կենթարկվի տուգանքի աշխատանքի առողջ և անվտանգ կանոնակարգերը խախտելու դեպքում։
Ճիշտ պատասխանն է՝ միայն գործատուն Մեկնաբանություն․ Հոդված 961 Աշխատանքի առողջ և անվտանգ կատարման պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգերը խախտելը Աշխատանքի առողջ և անվտանգ կատարման պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգերը խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: Աշխատանքի առողջ և անվտանգ կատարման պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգերը մեկից ավելի անգամ խախտելը` առաջացնում է տուգանքի
Օգոստոսի 10, 2022 -
Հարց 70. Հնարավո՞ր է աշխատակցին աշխատանքի ընդունել հաստիքացուցակում չընդգրկված պաշտոնի:
Ճիշտ պատասխանն է՝ սահմանված չէ Մեկնաբանություն․ Հոդված Աշխատակցին աշխատանքի ընդունել հաստիքացուցակում չընդգրկված պաշտոնի: ՀՀ օրենսդրությամբ հաստիքացուցակ ունենալու պարտավորություն սահմանված չէ։ ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ
Օգոստոսի 4, 2022 -
Հարց 69. Առավելագույնը քանի՞ օր չվճարվող արձակուրդ մեկ աշխատանքային տարվա ընթացքում կարող է տրամադրվել աշխատողին։
Ճիշտ պատասխանն է՝ 60 օրացուցային օր Մեկնաբանություն․ Հոդված 176 Չվճարվող արձակուրդ 3. Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված դեպքերում աշխատողին կարող է տրամադրվել չվճարվող արձակուրդ` մեկ տարվա ընթացքում ոչ ավելի, քան 60 օր տևողությամբ: ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ
Հուլիսի 28, 2022 -
Հարց 68. Աշխատաժամանակը ներառում է՞ աշխատավայրը, աշխատանքային գործիքները և պաշտպանության միջոցները կարգի բերելու կամ նախապատրաստելու համար անհրաժեշտ ժամանակահատվածը:
Ճիշտ պատասխանն է՝ ներառում է Մեկնաբանություն․ Հոդված 138 Աշխատաժամանակի կառուցվածքը 1) Աշխատաժամանակը ներառում է` աշխատավայրը, աշխատանքային գործիքները և պաշտպանության միջոցները կարգի բերելու կամ նախապատրաստելու համար անհրաժեշտ ժամանակահատվածը ․․․ 3) Աշխատավայրը, աշխատանքային գործիքները և պաշտպանության միջոցները կարգի բերելու կամ նախապատրաստելու համար անհրաժեշտ ժամանակահատվածը. ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ
Հուլիսի 20, 2022 -
Հարց 67. Աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցնելու հիմքով լուծման դեպքում Գործատուն պարտավոր է ծանուցել Աշխատողին:
Ճիշտ պատասխանն է՝ առանց աշխատողին ծանուցելու Մեկնաբանություն․ Հոդված 123 Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծումը առանց աշխատողին ծանուցելու ՀՀ Աշխատանքային օրենսգիրք Հոդված 123. Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծումը առանց աշխատողին ծանուցելու Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերով նախատեսված դեպքերում գործատուն իրավունք ունի աշխատանքային պայմանագիրը լուծելու` առանց աշխատողին ծանուցելու: (123-րդ հոդվածը խմբ. 24.06.10
Հուլիսի 6, 2022 -
Հարց 66. Ինչ՞ վարչական տույժ է նախատեսված աշխատատեղերում ոգելից խմիչքների օգտագործումը կամ հարբած վիճակում աշխատանքի տեղում գտնվելը:
Ճիշտ պատասխանն է՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 10% մինչև 30% չափով Մեկնաբանություն․ Հոդված 176 Ոգելից խմիչքներ օգտագործելը արտադրությունում Արտադրությունում (աշխատատեղերում, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների շենքերում և տերիտորիայում) ոգելից խմիչքների օգտագործումը կամ հարբած վիճակում աշխատանքի տեղում գտնվելը` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով: Արտադրությունում ոգելից խմիչքների օգտագործմանը տեղամասերի, հերթափոխերի, արտադրամասերի վարպետների,
Հունիսի 30, 2022 -
ՀԱՐՑ 65. Ինչ՞ վարչական տույժ է նախատեսված մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց վնասակար պայմաններում աշխատանքի ներգրավելը։
Ճիշտ պատասխանն է՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 200-պատիկի չափով Մեկնաբանություն․ Հոդված 41.6 Աշխատանքի ընդունելու կամ թույլատրելու պահանջները խախտելը 1. Գործատուի կողմից մինչև տասնվեց տարեկան անձին օրենքով նախատեսված պահանջների խախտումով աշխատանքի ընդունելը կամ ներգրավելը կամ մինչև տասնութ տարեկան անձին աշխատանքային օրենսդրությամբ արգելված աշխատանքներում ներգրավելը կամ թույլատրելը կամ հղի կամ մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց աշխատանքային օրենսդրությամբ
Հունիսի 24, 2022 -
ՀԱՐՑ 64. Երեխայի ծնվելու օրվանից հետո քանի՞ օրվա ընթացքում նորածնի հայրը կարող է օգտվել հասանելիք հավելյալ արձակուրդից:
Ճիշտ պատասխանն է՝ 30 օրվա ընթացքում Մեկնաբանություն․ Հոդված 176.1 Հայրության արձակուրդը 1. Երեխայի ծնվելու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, նորածնի հոր ցանկությամբ տրամադրվում է հինգ աշխատանքային օր տևողությամբ վճարովի արձակուրդ, որի յուրաքանչյուր օրվա համար գործատուն վճարում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով:ւ: ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ
Մայիսի 12, 2022 -
ՀԱՐՑ 63. Գործատուն պարտավո՞ր է կատարել վճարում ուսումնական հաստատությունում սովորող աշխատողի ուսումնական արձակուրդի համար, եթե աշխատողին նա չի գործուղել սովորելու։
Ճիշտ պատասխանն է՝ պարտավոր է կատարել վճարում յուրաքանչյուր օրվա համար աշխատողի միջին օրական աշխատավարձից ոչ պակաս չափով Մեկնաբանություն․ Հոդված 200 Ուսումնական արձակուրդի վարձատրության պայմանները 1. Հանրակրթական, միջնակարգ-մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորող աշխատողին ուսումնական արձակուրդի համար վճարում է գործատուն` յուրաքանչյուր օրվա համար աշխատողի միջին օրական աշխատավարձից ոչ պակաս չափով, եթե գործատուն աշխատողին գործուղել է սովորելու:
Ապրիլի 28, 2022 -
ՀԱՐՑ 62. Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունն իր օտարերկրացի աշխատողի համար հաշվարկել և վճարել ժամանակավոր անաշխատունակության նպաստ:
Ճիշտ պատասխանն է՝ վճարում է ՀՀ քաղաքացուն հավասար Մեկնաբանություն․ Հոդված 5 «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ և ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔ Օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը ժամանակավոր անաշխատունակության նպաստի իրավունք ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հավասար` օրենքով սահմանված կարգով եկամտային հարկ վճարած լինելու դեպքում: ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ
Ապրիլի 20, 2022 -
ՀԱՐՑ 61. Ի՞նչ է ներառվում աշխատանքային ստաժի մեջ, որը թույլ է տալիս աշխատողին օգտվել ամենամյա վճարովի արձակուրդից:
Ճիշտ պատասխանն է՝ անօրինական աշխատանքից ազատվելու դեպքում հարկադիր արձակուրդի ժամկետը Մեկնաբանություն․ Հոդված 165 ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԸ Աշխատանքային տարում, որի համար տրամադրվում է ամենամյա արձակուրդ, ներառվում են`1) փաստացի աշխատած ժամանակահատվածը.2) այն ժամանակահատվածը, որի ընթացքում, օրենսդրությանը համապատասխան, պահպանվում են աշխատողի աշխատատեղը (պաշտոնը) և աշխատավարձը` ամբողջությամբ կամ մասամբ.3) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐ
Ապրիլի 8, 2022 -
ՀԱՐՑ 60. Գործատուն պարտավո՞ր է վճարել հավելում հերթափոխով աշխատողին, եթե նրա հերթափոխը համընկել է հանգստյան օրերից (շաբաթ և կիրակի) մեկի հետ:
Ճիշտ պատասխանն է՝ կարող է չվճարվել Մեկնաբանություն․ Հոդված 185 ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԳՍՏՅԱՆ ԵՎ ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ` ՏՈՆԱԿԱՆ և ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻՆ 1. Հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, կողմերի համաձայնությամբ վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամսվա ընթացքում
Ապրիլի 1, 2022 -
ՀԱՐՑ 59. Գործատուն պարտավո՞ր է կատարել վճարում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով առաջացած պարապուրդի համար։
Ճիշտ պատասխանն է՝ կարող է չվճարվել Մեկնաբանություն․ Հոդված 186 ՎՃԱՐՈՒՄԸ ՊԱՐԱՊՈՒՐԴԻ ԺԱՄԱՆԱԿ 6. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով առաջացած, ինչպես նաև աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի համար կարող է չվճարվել: ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ
Մարտի 24, 2022 -
ՀԱՐՑ 58. Ի՞նչ վարչական տույժ է առաջացնում առողջապահության ոլորտում և աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի հանձնարարականները չկատարելը:
Ճիշտ պատասխանն է՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 15-պատիկից մինչև 30-պատիկի չափով Մեկնաբանություն․ Հոդված 42.1 ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Առողջապահության ոլորտում և աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի պաշտոնատար անձանց հանձնարարականները չկատարելը կամ տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների, ստուգայցերի, ուսումնասիրությունների և (կամ) վարչական վարույթի իրականացմանը խոչընդոտելը(վերնագիրը փոփ. 27.11.06 ՀՕ-227-Ն, փոփ. 21.03.18 ՀՕ-173-Ն, լրաց. 04.09.20 ՀՕ-405-Ն,
Մարտի 18, 2022 -
ՀԱՐՑ 57. Արդյո՞ք կվարձատրվեն զինվորական վարժանքի մասնակցությամբ պայմանավորված աշխատողի բացակա օրերը:
Ճիշտ պատասխանն է՝ վարձատրությունը կատարվում է միջին աշխատավարձի չափով Մեկնաբանություն․ Հոդված 60 ՀՀ ՕՐԵՆՔ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ 5. Զինվորական վարժանքին կամ զորավարժությանը մասնակցելու ընթացքում քաղաքացու հիմնական աշխատանքի վայրում (անկախ կազմակերպական-իրավական ձևից) պահպանվում են քաղաքացու աշխատատեղը (պաշտոնը) և միջին աշխատավարձը: Գործատուի կողմից (անկախ կազմակերպական-իրավական ձևից) սույն մասի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով սահմանված
Մարտի 2, 2022 -
ՀԱՐՑ 56. Ի՞նչ վարչական տույժ է առաջացնում պաշտոնատար անձանց հայերենին չտիրապետելը:
Ճիշտ պատասխանն է՝ տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով Մեկնաբանություն․ Հոդված 1896 ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳԻՐՔ Պաշտոնատար անձանց հայերենին չտիրապետելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով:Սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հայերենին չտիրապետելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով: Պաշտոնատար անձն
Փետրվարի 24, 2022 -
ՀԱՐՑ 55. Ի՞նչ վարչական տույժ է առաջացնում զինվորական հաշվառման չներկայացած զինապարտներին աշխատանքի (սովորելու) ընդունելը:
Ճիշտ պատասխանն է՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 50-պատիկի չափով Մեկնաբանություն․ Հոդված 209 ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ Զինվորական հաշվառման չներկայացած զինապարտներին և զորակոչիկներին աշխատանքի (սովորելու) ընդունելը Ըստ բնակության վայրի զինվորական հաշվառման չներկայացած զինապարտներին հիմնարկների, կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների ղեկավարների կամ մյուս պաշտոնատար անձանց կողմից աշխատանքի (սովորելու) ընդունելը` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի
Փետրվարի 17, 2022 -
ՀԱՐՑ 54. Գործատուն քանի՞ օր առաջ է պարտավոր ծանուցել աշխատողին աշխատանքային պայմանագրի լուծման մասին, եթե աշխատողը բացակայել է 20+օր՝ չներկայացնելով COVID-19-ի համապատասխան փաստաթղթեր:
Ճիշտ պատասխանն է՝ ոչ ուշ, քան 3 օր առաջ Մեկնաբանություն․ Հոդված 115 Աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումը 1.1. Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով նախատեսված հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան երեք օր առաջ: ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ
Փետրվարի 16, 2022 -
ՀԱՐՑ 53. Ի՞նչ վարչական տույժ է նախատեսված առաջին անգամ հայտնաբերված աշխատավարձ չվճարելու համար
Ճիշտ պատասխանն է՝ տուգանք՝ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով Մեկնաբանություն․ Հոդված 1698 ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք Գործատուի կողմից աշխատավարձ չհաշվարկելը և (կամ) չվճարելը Գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը կամ չվճարելը կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելը կամ
Հունվարի 27, 2022 -
ՀԱՐՑ 52. Թույլատրվո՞ւ մ է աշխատողից պահել կամ գանձել օրենքի սխալ կիրառմամբ հաշվարկված և ավել վճարված աշխատավարձը
Ճիշտ պատասխանն է՝ չի թույլատրվում Մեկնաբանություն․ Հոդված 213 Աշխատավարձից պահումներ կատարելու հիմքերը 3. Չի թույլատրվում աշխատողից պահել կամ գանձել օրենքի սխալ կիրառմամբ հաշվարկված և ավել վճարված աշխատավարձը, բացառությամբ հաշվարկային մեխանիկական սխալների դեպքերի: ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ
Հոկտեմբերի 21, 2021 -
ՀԱՐՑ 51. Եթե կազմակերպությունն ունի հաշմանդամ վարձու աշխատող, կա՞ն արդյոք պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասով սահմանված արտոնություններ
Ճիշտ պատասխանն է՝ ոչ, չկան Մեկնաբանություն․ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքով նման արտոնություն չկա սահմանված պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասով: ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ
Հոկտեմբերի 13, 2021 -
ՀԱՐՑ 50. Աշխատողը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: Այս ընթացքում առաջացել է ժամանակավոր անաշխատունակության դեպք, արդյոք կազմակերպությունը պետք է հաշվարկի և վճարի ժամանակավոր անաշխատունակության նպաստ
Ճիշտ պատասխանն է՝ ոչ Մեկնաբանություն․ Հոդված 13 «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենք Չվճարվող արձակուրդում կամ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում ժամանակավոր անաշխատունակության նպաստ չի տրվում: ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ
Հոկտեմբերի 7, 2021 -
ՀԱՐՑ 49. Ի՞նչ վարչական տույժ է նախատեսված առաջին անգամ հայտնաբերված ՝ առանց աշխատանքային պայմանագրի աշխատող պահելու խախտման համար
Ճիշտ պատասխանն է՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 50-պատիկի չափով Մեկնաբանություն․ Հոդված 169.5 Առանց աշխատանքային պայմանագրի աշխատող պահելը Առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրի աշխատող պահելն առաջացնում է`տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո`
Սեպտեմբերի 30, 2021 -
ՀԱՐՑ 48. Աշխատողին օրենքով ո՞ր ծախսերի հատուցումն է նախատեսվում ՀՀ տարածքում աշխատանքի վայրից մինչև 30 կմ հեռավորությամբ գործուղման դեպքում
Ճիշտ պատասխանն է՝ ճանապարհածախսը Մեկնաբանություն․ III ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ 20. Հիմնական աշխատանքի վայրից մինչև 30 կմ հեռավորությամբ գործուղված աշխատողին հատուցվում է միայն գործուղման ճանապարհածախսը: ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ
Սեպտեմբերի 23, 2021 -
ՀԱՐՑ 47. Գործատուն պարտավո՞ր է կատարել վճարում այն աշխատողին, որի բացակայությունը պայմանավորված է առողջության ստուգում անցնելով
Ճիշտ պատասխանն է՝ պարտավոր է, եթե այն պայմանավորված է աշխատանքի բնույթով Մեկնաբանություն․ Հոդված 204 Առողջության ստուգման համար երաշխիքները Այն աշխատողին, որի առողջության ստուգումը, իր աշխատանքի բնույթով պայմանավորված, պարտադիր է, առողջության ստուգման համար ծախսվող ժամանակի համար վճարվում է միջին աշխատավարձը, որի հաշվարկման համար հիմք է ընդունվում միջին ժամային աշխատավարձի չափը: ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ
Սեպտեմբերի 16, 2021 -
ՀԱՐՑ 46. Աշխատողի եկամտի քանի՞ տոկոսից է հաշվարկվում ժամանակավոր անաշխատունակության նպաստը (անաշխատունակության թերթիկը)
Ճիշտ պատասխանն է՝ 80% Մեկնաբանություն․ Հոդված 22 Ժամանակավոր անաշխատունակության, մայրության նպաստը և միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկելու կարգը (վերնագիրը խմբ. 12.04.11 ՀՕ-123-Ն, 01.12.14 ՀՕ-206-Ն 2. Վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի (եկամտի) ութսուն տոկոսից: ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ
Սեպտեմբերի 2, 2021 -
ՀԱՐՑ 45. Գործատուն ունի՞ իրավունք կնքելու գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու համար սեզոնային աշխատանքային պայմանագիր՝ Մարտի 1-ից մինչև Նոյեմբերի 30-ը
Ճիշտ պատասխանն է՝ ոչ, չունի իրավունք Մեկնաբանություն․ Հոդված 100 Սեզոնային աշխատանքային պայմանագիրը 1. Սեզոնային աշխատանքային պայմանագիրը կնքվում է սեզոնային աշխատանք կատարելու համար: Սեզոնային է համարվում այն աշխատանքը, որը բնակլիմայական պայմանների պատճառով կատարվում է ոչ թե ամբողջ տարին, այլ ութ ամիսը չգերազանցող որոշակի ժամանակահատվածում (սեզոնում), և որը սահմանված է սեզոնային աշխատանքների ցանկով: ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ
Օգոստոսի 18, 2021 -
ՀԱՐՑ 44. Գործատուն պարտավո՞ր է պահպանել զինվորական վարժանքին կամ զորավարժությանը մասնակցող աշխատողի աշխատատեղը և աշխատավարձը
Ճիշտ պատասխանն է՝ պարտավոր է պահպանել աշխատատեղը և աշխատավարձը Մեկնաբանություն․ Հոդված 60 Պահեստազորում հաշվառված քաղաքացիներին զինվորական վարժանքների (հրամանատարաշտաբային կամ շտաբային, զինվորական մարզումների) և զորավարժությունների (զորախաղերի) կանչելու կարգն ու ժամկետները 5. Զինվորական վարժանքին կամ զորավարժությանը մասնակցելու ընթացքում քաղաքացու հիմնական աշխատանքի վայրում (անկախ կազմակերպական-իրավական ձևից) պահպանվում են քաղաքացու աշխատատեղը (պաշտոնը) և միջին աշխատավարձը: Գործատուի կողմից (անկախ կազմակերպական-իրավական
Օգոստոսի 12, 2021 -
ՀԱՐՑ 43. Գործատուն պարտավո՞ր է աշխատավարձը վճարելիս աշխատողին տալ հաշվարկային թերթիկներ
Ճիշտ պատասխանն է՝ պարտավոր է միայն աշխատողի պահանջի դեպքում Մեկնաբանություն․ Հոդված 193 Հաշվարկային թերթիկները Գործատուն աշխատավարձը վճարելիս աշխատողի պահանջով ներկայացնում է հաշվարկային թերթիկներ: ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ
Օգոստոսի 4, 2021 -
ՀԱՐՑ 42. Ո՞ր նորմերն են կիրառվում, եթե ՀՀ միջազգային պայմանագրով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են ՀՀ Աշխատանքային օրենսգրքով
Ճիշտ պատասխանն է՝ ՀՀ միջազգային պայմանագրով սահմանված նորմերը Մեկնաբանություն․ Հոդված 9 Միջազգային պայմանագրերը Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենսգրքով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը: ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ
Հուլիսի 28, 2021 -
ՀԱՐՑ 41. Գործատուն պարտավո՞ր է աշխատաժամանակի ընթացքում բժշկ. հետազոտություն անցնող մինչև մեկ տարեկան երեխա խնամող կնոջն ազատել աշխ. պարտականությունների կատարումից և պահպանել միջին աշխատավարձը
Ճիշտ պատասխանն է՝ պարտավոր է ազատել աշխատանքային պարտականությունների կատարումից և պահպանել միջին աշխատավարձը: Մեկնաբանություն․ Հոդված 258 Մայրության պաշտպանությունը 4. Եթե մինչև մեկ տարեկան երեխա խնամող կնոջն անհրաժեշտ է աշխատաժամանակի ընթացքում բժշկական հետազոտություն անցնել, ապա գործատուն պարտավոր է նրան ազատել աշխատանքային պարտականությունների կատարումից` պահպանելով միջին աշխատավարձը, որը հաշվարկվում է` հիմք ընդունելով միջին ժամային աշխատավարձի չափը: ՏԵՍՆԵԼ
Հուլիսի 21, 2021 -
ՀԱՐՑ 40. Ի՞նչ Հայցային վաղեմության ժամկետ է սահմանվում աշխատողի առողջությանը պատճառված վնասների հատուցման դեպքում
Ճիշտ պատասխանն է՝ հայցային վաղեմության ժամկետ չի սահմանվում: Մեկնաբանություն․ Հոդված 30 Հայցային վաղեմությունը 1. Հայցային վաղեմությունը իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածն է:2. Սույն օրենսգրքով կարգավորվող հարաբերությունների համար հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Պահանջների որոշ տեսակների համար օրենքներով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ
Հուլիսի 14, 2021 -
ՀԱՐՑ 39. Գործատուն պարտավո՞ր է նորից կատարել վճարում աշխատողի միջնորդությամբ ամենամյա արձակուրդի օրերը հիվանդության կամ այլ պատճառով տեղափոխելու պարագայում
Ճիշտ պատասխանն է՝ ոչ, պարտավոր չէ: Մեկնաբանություն․ Հոդված 167 Ամենամյա արձակուրդի տեղափոխումը և երկարաձգումը 1. Ամենամյա արձակուրդի տեղափոխումը թույլատրվում է միայն աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ: Ամենամյա արձակուրդը կարող է տեղափոխվել նաև, եթե աշխատողը`1) գտնվում է ժամանակավոր անաշխատունակության վիճակում.2) ձեռք է բերում սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված նպատակային արձակուրդի իրավունք.3) (կետն ուժը կորցրել է 24.06.10 ՀՕ-117-Ն)4)
Հուլիսի 8, 2021 -
ՀԱՐՑ 38. Գործատուն պարտավո՞ր է նորից կատարել վճարում արդեն իսկ վճարված, սակայն չօգտագործված ամենամյա արձակուրդի օրերը հետագայում օգտագործելու դեպքում
Ճիշտ պատասխանն է՝ այո, պարտավոր է: Մեկնաբանություն․ Հոդված 169 Ամենամյա արձակուրդի վճարումը Սույն օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` աշխատանքի ներգրավված աշխատողին վճարվում է աշխատավարձ` անկախ ամենամյա արձակուրդի համար վճարումը կատարած լինելու հանգամանքից: Վճարված, սակայն չօգտագործված ամենամյա արձակուրդի օրերը հետագայում օգտագործելու դեպքում այս օրերի համար գործատուն վճարում է սույն օրենսգրքով սահմանված կարգով միջին
Հուլիսի 1, 2021 -
ՀԱՐՑ 37. Ներառվո՞ւմ է ամենամյա արձակուրդի համար աշխատանքային ստաժում գործադուլի ժամանակահատվածը
Ճիշտ պատասխանն է՝ ներառվում է, եթե օրինական է: Մեկնաբանություն․ Հոդված 165 Ամենամյա արձակուրդի համար անհրաժեշտ աշխատանքային ստաժը Աշխատանքային տարում, որի համար տրամադրվում է ամենամյա արձակուրդ, ներառվում են`1) փաստացի աշխատած ժամանակահատվածը,2) այն ժամանակահատվածը, որի ընթացքում, օրենսդրությանը համապատասխան, պահպանվում են աշխատողի աշխատատեղը (պաշտոնը) և աշխատավարձը` ամբողջությամբ կամ մասամբ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով սահմանված
Հունիսի 25, 2021 -
ՀԱՐՑ 36. Թույլատրվո՞ւմ է առանց գրավոր ծանուցման լուծել որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, եթե Աշխատողը ընդունվել է կատարելու աշխանքային պայմանագրով նախատեսված որոշակի աշխատանքներ
Ճիշտ պատասխանն է՝ այո, թույլատրվում է: Մեկնաբանություն․ Հոդված 111 Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի լուծումը նրա գործողության ժամկետը լրանալու պատճառով 1. Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու պատճառով գործատուն կամ աշխատողն իրավունք ունեն լուծելու պայմանագիրը, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքի:2. Գործատուն կարող է ժամկետը լրանալու պատճառով լուծել որոշակի ժամկետով կնքված աշխատանքային
Հունիսի 18, 2021 -
ՀԱՐՑ 35. Թույլատրվո՞ւմ է աշխատավարձի վճարում բնամթերային ձևով:
Ճիշտ պատասխանն է՝ ոչ, չի թույլատրվում: Մեկնաբանություն․ Հոդված 178 Աշխատավարձը 5. Աշխատավարձի վճարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության փողով (արժույթով)` Հայաստանի Հանրապետության դրամով:․․․ ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ
Հունիսի 11, 2021 -
ՀԱՐՑ 34. Գործատուին ոչ դիտավորությամբ պատճառած նյութական վնասը ի՞նչ չափով պետք է փոխհատուցի Աշխատողը, որը չունի լիակատար նյութական պատասխանատվության պայմանագիր
Ճիշտ պատասխանն է՝ ոչ ավելի քան նրա (Աշխատողի) երեք ամսվա միջին աշխատավարձի չափը: Մեկնաբանություն․ Հոդված 238 Աշխատողի նյութական պատասխանատվության սահմանները Աշխատողը պարտավոր է հատուցել գործատուին պատճառած վնասը լրիվ ծավալով, բայց ոչ ավելի նրա երեք ամսվա միջին աշխատավարձի չափից։ ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ
Հունիսի 3, 2021 -
ՀԱՐՑ 33. Ինչպե՞ս կփոխատուցվի սահմանված աշխատաժամանակը գերազանցող տևողությամբ հերթապահությունը, եթե Աշխատողին առաջիկա ամսվա ընթացքում չի տրամադրվել այդ նույն տևողությամբ հանգստի ժամանակ, կամ աշխատողի ցանկությամբ այդ հանգստի ժամանակը չի գումարվել ամենամյա արձակուրդին
Ճիշտ պատասխանն է՝ վճարվում է որպես արտաժամյա աշխատանք: Մեկնաբանություն․ Հոդված 149 Հերթապահությունը 3. Տանը կամ կազմակերպությունում սույն օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 140-րդ, 141-րդ հոդվածներով և 143-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված աշխատաժամանակը գերազանցող տևողությամբ հերթապահության համար առաջիկա ամսվա ընթացքում պետք է տրամադրվի այդ նույն տևողությամբ հանգստի ժամանակ, կամ աշխատողի ցանկությամբ այդ հանգստի ժամանակը
Մայիսի 14, 2021 -
ՀԱՐՑ 32. Սեզոնային աշխատանք կատարելու համար առավելագույնը ի՞նչ տևողության աշխատանքային պայմանագիր կարելի է կնքել
Ճիշտ պատասխանն է՝ ութ ամիսը չգերազանցող: Մեկնաբանություն․ Հոդված 100 Սեզոնային աշխատանքային պայմանագիրը 1. Սեզոնային աշխատանքային պայմանագիրը կնքվում է սեզոնային աշխատանք կատարելու համար: Սեզոնային է համարվում այն աշխատանքը, որը բնակլիմայական պայմանների պատճառով կատարվում է ոչ թե ամբողջ տարին, այլ ութ ամիսը չգերազանցող որոշակի ժամանակահատվածում (սեզոնում), և որը սահմանված է սեզոնային աշխատանքների ցանկով: ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ
Մայիսի 6, 2021 -
ՀԱՐՑ 31. Իրավունք ունի՞ Աշխատողը հետ վերցնել իր դիմումը աշխատանքից ազատվելու մասին
Ճիշտ պատասխանն է՝ իրավունք ունի երեք աշխատանքային օրվա ընթացքում: Մեկնաբանություն․ Հոդված 112 Աշխատանքային պայմանագրի լուծումը աշխատողի նախաձեռնությամբ 3. Աշխատողն իրավունք ունի աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումը հետ վերցնելու ոչ ուշ, քան այն ներկայացվելու օրվանից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո նա կարող է ծանուցումը հետ վերցնել միայն գործատուի համաձայնությամբ: (112-րդ հոդվածը փոփ. 24.06.10
Ապրիլի 29, 2021 -
ՀԱՐՑ 30. Ի՞նչ ժամկետում է պարտավոր Գործատուն լուծել աշխատողի աշխատանքային պայմանագիրը նրա պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում
Ճիշտ պատասխանն է՝ ոչ ուշ քան ծանուցման մեջ նշված օրվանից երեք օր առաջ: Մեկնաբանություն․ Հոդված 124 Աշխատանքային հարաբերությունների կարգավորումը` կապված զինվորական ծառայության անցնելու և կամավորական հիմունքներով մարտական գործողությունների մասնակցելու հետ (վերնագիրը խմբ. 09.10.20 ՀՕ-460-Ն): 1. Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում ոչ ուշ, քան համապատասխան ծանուցագրում նշված ժամկետից երեք օր առաջ, գործատուն լուծում է աշխատանքային
Ապրիլի 22, 2021 -
ՀԱՐՑ 29. Հատուցվու՞մ է հիմնական աշխատանքի վայրից մինչև 30 կմ հեռավորությամբ այլ վայր մեկնելու կամ, անկախ հեռավորությունից, հիմնական աշխատանքի վայրից մեկնելու և նույն օրը վերադառնալու դեպքերում գործուղված աշխատողին օրապահիկը, աշխատանքի հիմնական վայրից գործուղման վայր մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսը
Ճիշտ պատասխանն է՝ հատուցվում է միայն գործուղման ճանապարհածախսը: Մեկնաբանություն․ ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման Հավելված N 1 Կ Ա Ր Գ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԵԿՆԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐՄԱՆ ․․․․․․7. Գործուղված աշխատողին ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․: Հիմնական աշխատանքի վայրից մինչև 30 կմ հեռավորությամբ այլ վայր մեկնելու կամ, անկախ հեռավորությունից, հիմնական աշխատանքի վայրից մեկնելու և
Ապրիլի 16, 2021 -
ՀԱՐՑ 28. Իրավունք ունի՞ Գործատուն ձեռք բերելու և մշակելու աշխատողի անձնական կյանքի վերաբերյալ տվյալներ աշխատանքային հարաբերությունների հետ անմիջականորեն կապված դեպքերում
Ճիշտ պատասխանն է՝ ունի իրավունք միայն աշխատողի գրավոր համաձայնությամբ: Մեկնաբանություն․ Հոդված 132 Աշխատողի անձնական տվյալների մշակման ներկայացվող ընդհանուր պահանջները և այդ տվյալների պաշտպանության երաշխիքները Մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների ապահովման նպատակով գործատուն աշխատողի անձնական տվյալները մշակելիս պարտավոր է պահպանել հետևյալ պահանջները. ….4. ․․․․ վերաբերյալ տվյալներ: Աշխատանքային հարաբերությունների հետ անմիջականորեն կապված դեպքերում գործատուն իրավունք ունի
Ապրիլի 2, 2021 -
ՀԱՐՑ 27. Ինչպե՞ս է փոխհատուցվում արտաժամյա աշխատանքը
Ճիշտ պատասխանն է՝ վճարվում է հավելում` ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս: Մեկնաբանություն․ Հոդված 184 Արտաժամյա աշխատանքի և գիշերային աշխատանքի վարձատրությունը Արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում` ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով․․․․ ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ
Մարտի 29, 2021 -
ՀԱՐՑ 26. Ինչպե՞ս է փոխհատուցվում նպատակային՝ հայրության արձակուրդը
Ճիշտ պատասխանն է՝ վճարվում է միջին օրական աշխատավարձի չափով: Մեկնաբանություն․ Հոդված 176.1 Հայրության արձակուրդը Երեխայի ծնվելու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, նորածնի հոր ցանկությամբ տրամադրվում է հինգ աշխատանքային օր տևողությամբ վճարովի արձակուրդ, որի յուրաքանչյուր օրվա համար գործատուն վճարում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով: ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ
Մարտի 22, 2021 -
ՀԱՐՑ 25. Նախատեսվո՞ւմ է փորձաշրջան գործատուների փոխադարձ համաձայնությամբ այլ աշխատանքի փոխադրվող անձանց համար
Ճիշտ պատասխանն է՝ չի նախատեսվում: Մեկնաբանություն․ Հոդված 91. Փորձաշրջանը աշխատանքային պայմանագիր կնքելիս Փորձաշրջան չի կարող նախատեսվել, եթե աշխատանքի են ընդունվում` 3) գործատուների փոխադարձ համաձայնությամբ այլ աշխատանքի փոխադրվող անձինք. ․․․ ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ
Սեպտեմբերի 24, 2020 -
ՀԱՐՑ 24. Վճարվո՞ւմ է արձակման նպաստ համատեղությամբ աշխատողի աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում
Ճիշտ պատասխանն է՝ չի վճարվում: Մեկնաբանություն․ Հոդված 99. Համատեղությամբ աշխատանքը 4. Համատեղությամբ աշխատողի աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում համատեղությամբ աշխատողին արձակման նպաստ չի վճարվում: ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ
Սեպտեմբերի 22, 2020 -
ՀԱՐՑ 23. Ի՞նչ ժամկետում են քաղաքային հասարակական տրանսպորտի կազմակերպության աշխատողները պարտավոր նախազգուշացնել գործատուին գործադուլ սկսելու մասին
Ճիշտ պատասխանն է՝ առնվազն 14 օր առաջ: Մեկնաբանություն․ Հոդված 74. Գործադուլ հայտարարելը 4. Երկաթուղային և քաղաքային հասարակական տրանսպորտի, քաղաքացիական ավիացիայի, կապի, առողջապահական, սննդի արտադրության, ջրամատակարարման, կոյուղու և թափոնների տեղափոխման գործունեությամբ զբաղվող կազմակերպություններում, անընդհատ գործող արտադրությամբ կազմակերպություններում, ինչպես նաև այն կազմակերպություններում, որտեղ աշխատանքի դադարեցումը կարող է հասարակության կամ առանձին անձանց կյանքի և առողջության համար ծանր կամ
Սեպտեմբերի 16, 2020 -
ՀԱՐՑ 22. Ինչպիսի՞ վարչական տույժ է սահմանվում վաճառողի կողմից սննդամթերքի վաճառքով զբաղվող աշխատողներին աշխատանքային արտահագուստ չապահովելու համար
Ճիշտ պատասխանն է՝ տուգանք նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով: Մեկնաբանություն․ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք Հոդված 158. Առևտրի, հանրային սննդի օբյեկտների վաճառողի, կենցաղային ծառայության օբյեկտի կատարողի, շրջիկ առևտրի կետերում վաճառքի կազմակերպչի կամ ծառայություն մատուցողի կամ շրջածախ առևտրի միջոցով վաճառքի կազմակերպչի, առևտրի իրականացման վայրի կազմակերպչի և
Սեպտեմբերի 4, 2020 -
ՀԱՐՑ 21. Ինչպիսի՞ վարչական տույժ է սահմանվում առանց աշխատանքային պայմանագրի աշխատող պահելու համար
Ճիշտ պատասխանն է՝ տուգանք նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: Մեկնաբանություն․ Հոդված 1695 Առանց աշխատանքային պայմանագրի աշխատող պահելը Առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրի աշխատող պահելն առաջացնում է` տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար: ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ
Օգոստոսի 20, 2020 -
ՀԱՐՑ 20. Կարո՞ղ է Գործատուն մերժել աշխատողին կողմերի համաձայնությամբ լուծելու աշխատանքային պայմանագիրը
Ճիշտ պատասխանն է՝ կարող է մերժել։ Մեկնաբանություն․ Հոդված 110. Աշխատանքային պայմանագրի լուծումը կողմերի համաձայնությամբ 1. Կողմերի համաձայնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելիս աշխատանքային պայմանագրի մի կողմը գրավոր ձևով առաջարկում է մյուս կողմին լուծելու պայմանագիրը: Առաջարկի հետ համաձայնվելու դեպքում մյուս կողմը պետք է յոթ օրվա ընթացքում իր համաձայնության մասին ծանուցի առաջարկ ներկայացրած կողմին: Եթե կողմերը համաձայնվում են լուծել
Օգոստոսի 19, 2020 -
ՀԱՐՑ 19. Ազատվու՞մ են ինքնամեկուսացումից աշխատանքային այցերով օտարերկրյա պատվիրակությունների կազմում ՀՀ ժամանող անձինք
Ճիշտ պատասխանն է՝ ազատվում են և իրավունք ունեն ժամանելուց հետո 24 ժամվա ընթացքում անցնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման հետազոտություն: Մեկնաբանություն․ ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 219-Ն 28 հուլիսի, 2020 թվական ՊԱՐԵՏԻ՝ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 5 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի
Օգոստոսի 18, 2020 -
ՀԱՐՑ 18. Առավելագույնը քանի՞ օր չվճարվող արձակուրդ մեկ աշխատանքային տարվա ընթացքում կարող է տրամադրվել հանրային ծառայողներին
Ճիշտ պատասխանն է՝ 30 օրացուցային օր: Մեկնաբանություն․ Հոդված 176. Չվճարվող արձակուրդը 3) …Հանրային պաշտոն զբաղեցնողներին և հանրային ծառայողներին կարող է մեկ աշխատանքային տարվա ընթացքում տրամադրվել չվճարվող արձակուրդ ոչ ավելի, քան երեսուն օր, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ
Օգոստոսի 12, 2020 -
ՀԱՐՑ 17. Աշխատանքային պայմանագրի լուծումը Համաձայնագրի առկայության դեպքում
Հարց․ Աշխատողի հետ կնքվել է Համաձայնագիր կողմերի հաձայնությամբ 22/06/2020 թվականից աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին։ Սակայն Աշխատողը 19/06/2020 թվականից գտնվում է ժամանակավոր անաշխատականության վիճակում։ Կարո՞ղ է Գործատուն լուծել տվյալ աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը 22/06/2020 թվականից։ Ճիշտ պատասխանն է՝ կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը: Մեկնաբանություն․ Դիտարկվող դեպքում Գործատուն իրավունք ունի լուծել Աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը
Օգոստոսի 10, 2020 -
ՀԱՐՑ 16. Վճարվու՞մ է ընդունելության քննություններ հանձնող կամ անձնական նախաձեռնությամբ սովորող աշխատողի ուսումնական արձակուրդը
Ճիշտ պատասխանն է՝ չի վճարվում, եթե չունեք առանձին պայմանավոևվածություն Ընկերության հետ։: Մեկնաբանություն․ Հոդված 200. Ուսումնական արձակուրդի վարձատրության պայմանները 2) Ընդունելության քննություններ հանձնող կամ անձնական նախաձեռնությամբ սովորող աշխատողների ուսումնական արձակուրդի վճարման հարցը կարող է կարգավորվել կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ: ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ
Օգոստոսի 5, 2020 -
ՀԱՐՑ 15. Օրական քանի՞ անգամ և ո՞ր ժամերին է անհրաժեշտ ախտահանել գրասենյակային տարածքի դռների բռնակները, բազրիքները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման մակերեսները
Ճիշտ պատասխանն է՝ օրական 2 անգամ՝ աշխատանքային օրվա ընթացքում՝ ֆիքսված ժամի և ավարտին: Մեկնաբանություն․ ՀՀ պարետի 2020 թվականի Մայիսի 3-ի N 63 որոշման Հավելված N 4 2. Գրասենյակային տարածքի կազմակերպման կանոններ…. 6) Օրական 2 անգամ՝ աշխատանքային օրվա ընթացքում՝ ֆիքսված ժամի և ավարտին, անհրաժեշտ է ախտահանել գրասենյակային տարածքի դռների բռնակները, բազրիքները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման մակերեսները:
Հուլիսի 28, 2020 -
ՀԱՐՑ 14. Ինչպե՞ս պետք է գործատուն կազմակերպի գրասենյակային պայմաններում աշխատողների ջերմաչափումը
Ճիշտ պատասխանն է՝ օրական երկու անգամ, որից մեկը՝ աշխատանքի ներկայանալու պահին: Մեկնաբանություն․ ՀՀ պարետի 2020 թվականի Մայիսի 3-ի N 63 որոշման Հավելված N 4 3. Անձնակազմի համար կանոններ 1) Անհրաժեշտ է ապահովել ընկերության աշխատողների ջերմաչափում… օրական երկու անգամ …որից մեկը՝ աշխատանքի ներկայանալու պահին: ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ
Հուլիսի 24, 2020 -
ՀԱՐՑ 13. Վճարվու՞մ են աշխատանքի ընթացքում նախատեսված լրացուցիչ և հատուկ ընդմիջումները
Ճիշտ պատասխանն է՝ վճարվում է աշխատողի միջին աշխատավարձը: Մեկնաբանություն․ Հոդված 203. Լրացուցիչ և հատուկ ընդմիջումների վճարումը Լրացուցիչ և հատուկ ընդմիջումների համար գործատուն վճարում է աշխատողի միջին աշխատավարձը, որի հաշվարկման համար հիմք է ընդունվում միջին ժամային աշխատավարձի չափը: ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ
Հուլիսի 21, 2020 -
ՀԱՐՑ 12. Ի՞նչ ժամկետում է գործատուն պարտավոր ծանուցել աշխատողին աշխատանքի (հերթափոխային) ժամանակացույցում կատարվող փոփոխության մասին
Ճիշտ պատասխանն է՝ մեկ շաբաթ առաջ: Մեկնաբանություն․ Հոդված 142. Աշխատանքային ռեժիմը 3. …Կազմակերպության աշխատանքի (հերթափոխային) ժամանակացույցում կատարվող փոփոխության մասին գործատուն պարտավոր է աշխատողին պատշաճ ծանուցել ոչ ուշ, քան իրավական ակտն ուժի մեջ մտնելուց մեկ շաբաթ առաջ: ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ
Հուլիսի 14, 2020 -
ՀԱՐՑ 11. Վճարվու՞մ է արձակման նպաստ աշխատողին, որի հետ ժամանակավոր աշխատանքային պայմանագիրը լուծվում է նախքան գործողության ժամկետը լրանալը
Ճիշտ պատասխանն է՝ արձակման նպաստ չի վճարվում: Մեկնաբանություն․ Հոդված 101. Ժամանակավոր աշխատանքային պայմանագիրը 4. Աշխատողը կամ գործատուն իրավունք ունեն լուծելու ժամանակավոր աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն երեք օր առաջ գրավոր ձևով ծանուցելով միմյանց: Ժամանակավոր աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում աշխատողին արձակման նպաստ չի վճարվում: ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ
Հուլիսի 9, 2020 -
ՀԱՐՑ 10. Կարո՞ղ է աշխատանքային պայմանագիրը կնքվել կողմերի էլեկտրոնային ստորագրությամբ
Ճիշտ պատասխանն է՝ կարող է: Մեկնաբանություն․ Հոդված 85. Աշխատանքային պայմանագրի կնքման կարգը 1. Գրավոր աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից` կողմերի, իսկ մինչև տասնչորս տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում՝ ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ խնամակալի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը գործատուն հանձնում է աշխատողին, իսկ մինչև տասնչորս տարեկան անձի մասնակցությամբ
Հուլիսի 7, 2020 -
ՀԱՐՑ 9. Կարո՞ղ է գործատուն աշխատանքի ընդունվողից պահանջել որակավորման քննությունների հանձնում
Ճիշտ պատասխանն է՝ կարող է պահանջել: Մեկնաբանություն․ Հոդված 88. Որակավորման քննությունները Հատուկ մասնագիտական գիտելիքներ պահանջող աշխատանքների կատարման կամ պաշտոնի նշանակման համար կարող է պահանջվել որակավորման քննությունների հանձնում: Որակավորման պահանջները և որակավորման քննությունների անցկացման կարգը սահմանում է գործատուն` օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան: ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ
Հուլիսի 3, 2020 -
ՀԱՐՑ 8. Աշխատանքի ժամանակացույցով նախատեսված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքի համար որքա՞ն հավելում է սահմանված
Ճիշտ պատասխանն է՝ վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով: Մեկնաբանություն․ Հոդված 185. Աշխատանքի վարձատրությունը հանգստյան և ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին Հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, կողմերի համաձայնությամբ վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի
Հունիսի 30, 2020 -
ՀԱՐՑ 7. Ե՞րբ է թույլատրվում աշխատողին ամենամյա արձակուրդից հետ կանչել
Ճիշտ պատասխանն է՝ ամենամյա արձակուրդից հետ կանչել թույլատրվում է միայն աշխատողի համաձայնությամբ: Մեկնաբանություն․ Հոդված 166. Ամենամյա արձակուրդից հետ կանչելը Ամենամյա արձակուրդից հետ կանչել թույլատրվում է միայն աշխատողի համաձայնությամբ: Ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը տրամադրվում է սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան: Հոդված 167. Ամենամյա արձակուրդի տեղափոխումը և երկարաձգումը Ամենամյա արձակուրդի տեղափոխումը թույլատրվում է
Հունիսի 25, 2020 -
ՀԱՐՑ 6. ՀՀ օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի մեջ մտնու՞մ են հավելավճարները, պարգևատրումները և խրախուսման այլ վճարները
Ճիշտ պատասխանն է՝ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, նպատակային սոցիալական վճարները, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և խրախուսման այլ վճարները: Մեկնաբանություն․ ՀՀ օրենքը ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ՝ ընդունված 2003 թվականի դեկտեմբերի 17-ին Հոդված 4. Նվազագույն ամսական աշխատավարձի, գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար սահմանված ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, նպատակային սոցիալական
Հունիսի 23, 2020 -
ՀԱՐՑ 5. Թույլատրվու՞մ է նախքան փորձաշրջանի ժամկետի լրանալը լուծել աշխատանքային պայմանագիրը
Ճիշտ պատասխանն է՝ հնարավոր է լուծել՝ առնվազն 3 օր առաջ ծանուցելով։ Մեկնաբանություն․ Հոդված 93 Փորձաշրջանի արդյունքները Եթե գործատուն գտնում է, որ … աշխատողը չի համապատասխանում առաջադրված պահանջներին, ապա կարող է մինչև փորձաշրջանի ժամկետը լրանալը աշխատողին ազատել աշխատանքից` այդ մասին երեք օր առաջ գրավոր ձևով ծանուցելով նրան: …Փորձաշրջանի ընթացքում աշխատողն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը` այդ
Հունիսի 18, 2020 -
ՀԱՐՑ 4. Ինչպե՞ս կվարձատրվի աշխատակիցը, որը համավարակի պատճառով չի ներկայացել աշխատանքի կամ ներկայացել է ոչ լրիվ աշխատանքային օրով:
Ճիշտ պատասխանն է՝ վարձատրվում է կատարված փաստացի աշխատանքին համապատասխան։ Մեկնաբանություն․ Հոդված 187.1 Հատուկ դեպքերում աշխատանքի վարձատրությունը Եթե տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում այդ դեպքերով պայմանավորված՝ աշխատողը չի ներկայացել աշխատանքի կամ աշխատանքի է ներկայացել ոչ լրիվ աշխատանքային օրով, ապա աշխատանքը
Հունիսի 16, 2020 -
ՀԱՐՑ 3. Գրավոր ծանուցման ի՞նչ ժամկետ է սահմանվում աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխմամբ պայմանավորված հաստիքի կրճատման դեպքում
Ճիշտ պատասխանն է՝ երկու ամիս առաջ։ Մեկնաբանություն․ Հոդված 113. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` Արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ
Հունիսի 15, 2020 -
ՀԱՐՑ 2. Համարվու՞մ է աշխատանքի էական պայմանի փոփոխություն արտակարգ բնույթ կրող դեպքերի ժամանակահատվածում հեռավար եղանակով աշխատանքի տեղափոխումը:
Ճիշտ պատասխանն է՝ չի համարվում։ Մեկնաբանություն․ Հոդված 106.1. Տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում աշխատանքային պարտականությունների ժամանակավոր կատարումը հեռավար եղանակով Հեռավար եղանակով իրականացվող աշխատանքը տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ
Հունիսի 15, 2020 -
ՀԱՐՑ 1. Ի՞նչ պաշտոնի սահմանում/նշանակում պետք է անել կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով։
Ճիշտ պատասխանն է՝ նշանակել կանխարգելման միջոցառումների պատասխանատու։ Մեկնաբանություն․ Համաձայն Պարետի Մայիսի 3-ի թիվ 63 որոշման 6-րդ կետի՝ սահմանվում է նշանակել կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատուի (այսուհետ՝ Պատասխանատու): Ամբողջական որոշումը կարող եք գտնել այստեղ։ ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ
Հունիսի 10, 2020